Հասարակություն

ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2016-18 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

hasmikdilanyan
Հայաստանի կառավարության հաստատմանն է ներկայացվել 2016-18 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ծրագրով՝ 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016-18 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը` համապատասխանաբար, 2, 3.5 և 4%-ի չափով:  «Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված՝ համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները»,-նշված է ծրագրի հիմնավորման մեջ: «Նախագիծը քննարկել ենք, նախարարները ներկայացրել են իերնց կարծիքները, դրանց մի մասը ընդունվել է, մյուսներն էլ կքննարկվեն բյուջեի նախագծի ներկայացնման ժամանակ»,-հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող շենքը, որը ծառայում է իբրև հանրակացարան, կնվիրվի այնտեղ բնակվող մարդկանց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշենք, որ շենքը ներկայումս ամրակցված է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Նշենք, որ բնակարանները կհատկացվեն սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով: Նախագծի համաձայն՝ նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: Նշենք՝ հարցը կառավարության այսօրվա նիստի օրակարգում է:

Ցուցադրել ավելի
Back to top button