Մշակույթ

Հայ պատանի երաժիշտները կմասնակցեն Չայկովսկու անվան փառատոնին

aidaavetisyan
Այս տարվա դեկտեմբերի 5-ից 15-ը Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում կկայանա Չայկովսկու անվան  9-րդ միջազգային պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը, որին  մասնակցելու իրավունք են վաստակել նաև 3 հայ պատանի երիաժիշտներ Երևանից: Միջոցառման ընթացքում  Չայկովսկու անվան միջազգային  մրցույթի  դափնեկիրների ընկերակցությունը և Երևանի Չայկովսկու  անվան  երաժշտական  մասնագիտական  դպրոցը կնքել են նաև համագործակցության հուշագիր՝ հետայսու զարգացնելու կատարողական վարպետությունը մեր պատանի տաղանդաշատ  երեխաների մոտ: Ասուլիսին հաջորդել է  մրցույթի եզրափակիչ փուլի  ամփոփիչ համերգը:

 

 

Կատարողական արվեստի 3 տաղանդավոր պատանիները Երևանի Չայկովսկու անվան երաժշտական  մասնագիտական կրթօջախից են՝ Արթուր Գրիգորյան (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյան (թավջութակ) և Դիանա Ադամյան (ջութակ):  «Աշխարհում  վաղուց հայտնի հեղինակավոր այս մրցույթի եզրափակչին Հայաստանի պատանի կատարողները երկար տարիներ չին մասնակցում»,-այսպես բացեց ասուլիսը «Զարգացման միջազգային  կորպորացիայի մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Զարգացման միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Դեմենսկին  հիշյալ մրցույթը որակեց  ամենամեծն ու լավագույնը, և որ հայազգի սաները միշտ էլ աչքի են ընկել իրենց կատարողական բարձր տաղանդով և հետագայում  մեծ դերակատարություն ունեցել  ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային կատարողական մշակութային արվեստում:

«Երևանն ու Նովոսիբիրսկը  բարեկամական կապերով ամրակայված քաղաքներ են, և մենք կարող ենք նոր տաղանդավոր անուններ հայտնագործել մրցույթի արդյուքնում, այնպիսի անուններ, օրինակ, ինչպիսինն են  Կոմիտասը և Չայկովսկին, ովքեր ոչ միայն իրնց ազգային  մշակույթին են նորովի զարկ տվել, այլ նաև համաշխարհային: Ես ցանկանում են հաջողություններ եզրափակիչ մրցույթում թեժ պայքարում աչքի ընկած  սաներին»:

Սեուլ, Շանհայ, Փարիզ, Մինսկ, Նովոսիբիրսկ և Երևան:  Սրանք այն  քաղաքներն են, որոնք հեռակա մրցապայքարում հաստատել են իրենց կատարողական արվեստի բարձր վարկանիշը: Չայկովսկու անվան   միջազգային  պատանեկան մրցույթի դափնեկիր, մենակատար Հայկ Կազազյանի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր,  կրկին վերոնշյալ մրցույթի դափնեկիր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ համերգ երեկոյի զարդը կլինեն նաև առաջիկա եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած երևանցի կատարողները>,-նշեց Չայկովսկու անվան  միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերկցությանս գլխավոր տնօրեն Անդրեյ Շչերբակը:

«Մենք նոր էջ ենք բացում պատանի երաժիշտների մրցապայքարում: Հիշեցնեմ, որ նմանօրինակ մրցույթից շատերն են հետո  հաղթողներ  դառնում աշխարհի ամենատարբեր հեղինակավոր մրցույթներում: Օրինակ՝ Չայկովսկու անվան մեծահասակների  մրցույթումս 22 թավջութակահարներից  7-ը նախկին  համանման պատանեկան մրցույթի  դափնեկիրներ են»:

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական  մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանն էլ նշեց, որ ընտրվել են լավագույնները և հուսով է, որ  իրենց սաները  պատվով   կվերադառնան Նովոսիբիրսկից:

Քանի որ  ձմռանն է կայանալու  եզրափակիչ մրցույթը, կազմակերպիչները նույնիսկ հոմորով  նշեցին, որ հատուկ տաք հագուստներ են կարվում հեռավոր Սիբիրի խստաշունչ ձմռանը դիմակայելու նպատակով:  Այնուհետև ասուլիսին հաջորդեց խոստացված անչափ տպավորիչ ու  հրաշալի համերգը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button