Հասարակություն
Կանաչ էներգիան՝ հանուն Շիրակի


Այս տարի Գյումրիում կհիմնադրվի Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ռեսուրս կենտրոն, ինչը կծառայի որպես «Նոու-հաու» հարթակ՝ տրամադրելով տեղեկատվություն բոլոր շահագրգիռ անցանց ու կազմակերպություններին, ովքեր հետաքրքրված են կանաչ էներգետիկայի հարցերով։
Շուրջ 320 հազար եվրո բյուջե ունեցող ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել վերականգնվող էներգիայի համակարգեր, ինչպես նաև կանաչ եկամտի ստացման կառույցներ՝ ջերմոցներ: Այսօր «Կանաչ էներգիան՝ հանուն Շիրակի մարզում սոցիալ տնտեսական առաջընթացի» ծրագիրն այսօր Շիրակի մարզպետարանում էր հավաքել համայնքների ղեկավարներին, քննարկելու ծրագրի մանրամասներն ու համագործակցության եզրերը։