Քաղաքական

Իրանը տարածաշրջանում նոր «խաղացող» կարող է դառնալ

lenabadeyan
Աշխարհաքաղաքական առումով՝ մոտ ապագայում տարածաշրջանում նոր «խաղացող» կարող է հայտնվել: Դա կարող է դառնալ Իրանը, երբ հանվեն պետության դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ ժամանակը շատ շուտ կարող է գալ, կարծում է արեւելագետ Վարդան Ոսկանյանը: Ըստ նրա՝ մի քանի գործոն վկայում է այն մասին, որ բանակցությունները արեւմուտքի եւ Իրանի միջեւ մոտենում են ավարտին: Երբ Իրանից հանվեն բոլոր պատժամիջոցները դրանից մեծապես կարող է օգտվել նաեւ Հայաստանը:

 

 

Արեւմուտքի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ լարվածությունը մոտենում է հանգուցալուծման: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի հինգ մշտական անդամները,  Գերմանիան եւ Իրանը երբեք այնքան մոտ չեն եղել պայմանագրի կանքմանը, որքան այս պահին: Արդեն պաշտոնապես հայտարարվում է՝ պատրաստ է պայմանագրի 80-90 տոկոսը,  մնացել է հիմնականում մեկ վիճահարույց հարց՝ կապված սպառազինությունների հատվածում պատժամիջոցների հետ՝ որոշ զիջումների գնալով միջուկային ծրագրում Իրանը փորձում է վերացնել իր դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները Հրթիռային ծրագրի առնչությամբ:

Արեւելագետ Վարդան Ոսկանյանը համոզված է՝ առաջիկայում պատժամիջոցները Իրանի հանդեպ կհանվեն եւ այդ երկիրը տարածաշրջանում նոր գործոն կդառնա: Սա, բնականաբար, պետք է առաջին հերթին հետաքրքիր Հայաստանին, քանի որ իր բացառիկ աշխարհագրական դիրքով Հայաստանը դառնում է այն կամուրջը եւ միջանցքը, որ Պարսից Ծոցը ամենակարճ ճանապարհով կարող է կապել Սեւ ծովի հետ:

«Որեւէ կոնֆլիկտային իրավիճակ, փակուղային իրավիճակ հայ-իրանական հարաբերություններում Հայաստանի անկախությունից ի վեր չի եղել: Իրանը մեզ համար կարեւորագույն ուղի է միջազգային ասպարեզ դուրս գալու առումով, նաեւ կարեւորագույն դաշնակից իսլամական աշխարհի հետ հարաբերությունների խնդրում: Վերջին շրջանում Ադրբեջանական Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության հարցում իսլամական գործոնի վրա, ինչը զգալի չափով չեզոքանում է հայ-իրանական հարաբերությունների օրինակով»:

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանն, ապա ըստ արեւելագետի՝ Հայաստանը ԵՏՄ-ի շրջանակներում արդյունավետ կարող է համագործակցել Իրանի հետ՝ Հայաստանում իրանական կապիտալով ստեղծելով նոր աշխատատեղեր եւ Իրանի համար բացելով ԵՏՄ շուկան: Սա ավելի լավ տարբերակ է, քան պարզապես տարանցիկ ճանապարհ դառնալը, կարծում է ալերելագետը: Վարդան Ոսկանյանը նաեւ համոզված է՝ գազի ավելի էժան գին Իրանը Հայաստանին դժվար թե առաջարկի:

«Խոսակցություններ կան, բայց առաջարկ չկա: Եվ դժվար թե կարողանա Իրանը ավելի էժան գազ առաջարկել մեր սահմանին: Այս հարցում, միգուցե, կարելի է բանակցել, բայց այս հարցում կան այլ շահեր եւս՝ նկատի ունեմ Ռուսաստանի շահերը: Ուզենք մենք դա, թե չուզենք, օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն ամենախոշոր եւ ամենակարեւոր խաղացողն է եւ բնականաբար, ռուսական շահերը հաշվի չառնելը, քաղաքական իմաստով կարճմտություն կլիներ: Սա ամենեւին չի նշանակում, որ պետք է լինել Ռուսաստանի շահերի առաջնորդողը այս տարածաշրջանում»:

Իրանի ակտիվացման գործոնը տարածաշրջանում, ըստ արեւելագետի՝ ունի նաեւ աշխարհաքաղաքական նպատակ, խոսքը՝ Իսլամական Պետության դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին է:

Ցուցադրել ավելի
Back to top button