Հասարակություն

Էլ.էներգիայի թանկացման դեմ շարժում՝ հայրերի եւ որդիների պայքարը

arminegevorgyan

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի ցանկանում գնահատական տալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երիտասարդության ծավալած շարժմանը, ասում է, որ ծավալված շարժումը մի կարևոր բան ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ, և երիտասարդությունը կարող է ցանկացած մարտահրավերի պատասխան տալ:  Դերասան Սերգեյ Դանիելյան էլ  ասում է, որ պայքարը պետք է ուրիշ փուլ մտնի և առաջարկում է  խփել  ՀԷՑ-ի  գրպանին` օրինակ 100 հազար մարդ մեկ ժամով անջատի լույսերը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը չի ցանկանում գնահատական տալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երիտասարդության ծավալած շարժմանը, ասում է, որ ծավալված շարժումը մի կարևոր բան ցույց տվեց` ամեն ինչ կորած չէ, և երիտասարդությունը կարող է ցանկացած մարտահրավերի պատասխան տալ:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի պնդմամբ՝  Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալված շարժումը թեսթ էր, հայրերի և որդիների պայքարի մի մաս, որից  երիտասարդները պատվով դուրս եկան:

Իսկ ահա դերասան Սերգեյ Դանիելյանը նշում  է,որ ՀԷՑ-ում աուդիտի անցկացումը արդյունք չի տա. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տարվող պայքարը պետք է ուրիշ փուլ մտնի,  հանդես է գալիս նման առաջարկով` եթե ՀԷՑ-ը խփում է  մեր գրպանին՝ մենք էլ պիտի իրենց գրպանին հարվածենք։ «Ոչ մի բան պահանջել պետք չի, պետք է գնալ տուն եւ լույսը մեկ ժամով անջատել, պետք է վնաս տալ, պետք է խփել գրպանին: Ես էներգետիկայից բան չեմ հասկանում, բայց եթե նստեն մասնագետները, որոնք հասկանում են լույսից, մտածեն՝ ինչպես անել, ո՞ր ժամերին անջատվի լույսը, ո՞վ կազմակերպի եւ այլն, դա ավելի ճիշտ կլինի»։

Բանախոսները գրեթե միակարծիք էին ,որ  հացադուլի անցկացումը ևս անարդյունավետ է լինելու: «Դրանով կարող ես վնասել միայն քեզ, ուրիշ ոչինչ»,- ասաց Սերգեյ Դանիելյանը,իսկ  իրավապաշտապան Ավետիք Իշխանյան էլ նշեց, որ հացադուլը դա պայքարի ամենածայրահեղ միջոցներից է ու եթե անձը դիմում է  նման ծայրահեղ քայլի ,ապա պետք է դադարեցնի այն դեպքում, երբ հասնում է պահանջի կատարմանը, հակառակ դեպքում՝ սխալ է հացվադուլ սկսելը:

«Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նստացույցը դիտարկեց որպես շրջադարձային երևույթ։ «Երբ ոստիկանությունը հունիսի 23-ին պատրաստվում էր գործողության՝ երիտասարդները չլքեցին մարտի դաշտը, այլ մնացին՝ անտեսելով առկա վտանգները»:

Ի դեպ՝ «Հայելի» ակումբի բանախոսներն անդրադարձան նաև ոստիկանության գորոծողություններին։ Ավետիք Իշխանյանը մեկ բառով որակեց հուլիս 23 ին իրականացրած քայլերը՝ վայրենություն։

Իսկ Ազատ Արշակյան էլ առաջարկեց  անվանական պատասխանատվության ենթարկել անօրինականությունների դիմած ոստիկաններին, որպեսզի ժողովուրդը տեսնի ու ճանաչի նրանց: Գագիկ Գինոսյանը չի ուզում համեմատել ոստիկանական երկու օրերի գործողությունները։

Սերգեյ Դանիլեյան էլ նկատում է, որ ոստիկանությունից բարեփոխում սպասել պետք չէ։ «Ոստիկանությունը բռնող, ծեծող, ջարդող կառույց է: Նրանից բարեփոխում սպասել պետք չէ: Ո՞ր երկրի ոստիկանությունն է լավը որ…»,- ասում է Սերգեյ Դանիելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button