Հասարակություն

Երկուշաբթի օրը ցուցարարներին կընդունի վարչապետը

hasmikdilanyan
Կառավարության դիմաց  այսօր հավաքվել էին  Բուզանդի 33-րդ թողամասի բնակիչները, ում բնակարանները տարիներ առաջ հանրային շահ են ճանաչվել: Նրանք պահանջում են, որ իրենց ապահավեն կացարաններով: ֆիրդուսի տարածքի  բնակիչները այսօր փակել են Տիգրան մեծ-Նալբանդյան  փողոցը, որը սակայն երկար չի տևել եկել է  փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը   և  հորդորել է նրանց բացել փողոցը: Փողոցը բաց  է, իսկ  Օսիպյանը  խոստացել է  միջամտել, որպեսզի  հանդիպումը  կազմակերպվի:

Ավելի ուշ , վարչապետի  գլխավոր  խորհրդական Հայկ  Դավթյանը մոտեցել է   բնակիչնեին և հայտնել, որ 5-7 մարդու կընդունի վարչապետը, սակայն բնակչները  հրաժարվում են՝ հիմնավորելով, որ քանիցս եղել են վարչապետի  մոտ, և  իրենց  խնդիրը  լուծում չի  ստացել: Նրանք  պնդում են, որ  վարչապետ Հովիկ Աբրայամյանն ինքն իջնի իրենց  մոտ:

Այնուհետեւ քաղաքաշինության  նախարար Նարեկ  Սարգսյանն է  մոտեել  ցուցարարներին  և  ասել, որ վարչապետը  պատրաստ է  լսել 30 ցուցարարի՝ երկուշաբթի օրը:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button