Հասարակություն

Ռուս միլիարդատերը հեռացել է Ռուսաստանից եւ տեղափոխվել Արցախ

Ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը եւ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Նա նաեւ սկսել է ունեցվածքի վաճառքը, հայտնում է Նորությունների ռուսական ծառայությունը։ Նրա օգնական Պոլինա Սիրոտան հայտնել է, որ Ստերլիգովը Արցախ է մեկնել հուլիսի 4- ին։ «Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ, երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա։ Մեկնել նրան ստիպել են լուրջ հանգամանքները։ Դրանք բանդիտները չեն, դա ավելի բարձր մակարդակ է»,- ասել է նա։

Ստերլիգովի գործընկերներից մեկը հայտնել է, որ նրա հիմնադրած «Ալիսա» առեւտրա-հումքային բորսան շարունակում է գործել սովորական ռեժիմով։ «Ամեն ինչ նախկինի պես աշխատում է, սակայն Գերման Լվովիչը մեկնել է արտասահման, երբ կվերադառնա, հայտնի չէ»,- ասել է գործարարը։

Նորությունների ռուսական ծառայության լրագրողները պարզել են, որ Ստերգլիովն այժմ վաճառքի է հանել ֆերմերային իր տնտեսության անասունները, փորձում է վաճառել իր ավտոմեքենաների պարկը։

Ստերլիգովը 1990 թ, կազմակերպել էր Ռուսաստանում առաջին առեւտրա- հումքային բորսան եւ դարձել երկրի առաջին միլիոնատերերից մեկը։ 1996- ին նա սկսել է զբաղվել քաղաքականությամփ, 1998- ին ղեկավարել «Խոսք եւ գործ» (Ռուսական տուն) շարժումը։ 2002- ին նա առաջադրվել էր Կրասնոյարսկի նահանգապետի թեկնածու։ Նաեւ փորձել է պայքարել Մոսկվայի քաղաքապետի եւ Ռուսաստանի նախագահի պաշտոնների համար։

2004- ին նա թողել էր իր բիզնեսը եւ ընտանիքի հետ հեռացել Մոսկվայից։ Մոսկվայի մարզի կառավարությունը նրան հատկացրել էր 37 հա հող՝ գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button