Հասարակություն

Ռազմական ինստիտուտում բացվեց Զորիկ Գեւորգանի լսարանը (լուսանկարներ)

Հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվեց ինստիտուտի շրջանավարտ, 2014 թ. օգոստոսին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս արիաբար զոհված Զորիկ Ժիրայրի Գևորգյանի անվան լսարան:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Զորիկ Գևորգյանի հարազատները, ինստիտուտի սպայական կազմի ներկայացուցիչներ և կուրսանտներ: Նորաբաց լսարանում հյուրերին ողջունեց ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը և խոսեց նախորդ տարվա օգոստոս ամսվա թեժ մարտերի մասին, որոնց ընթացքում արիաբար մարտնչեց և զոհվեց հետախույզ Զորիկ Գևորգյանը:

Լսարանի բացման արարողությունից հետո ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ խիզախ սպա, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի հիշատակին նվիրված մեծարման ցերեկույթ: Ինստիտուտի կուրսանտները, իբրև եղբայրության և հավերժ հիշատակի նշան, հնչեցրին Զորիկ Գևորգյանին նվիրված երգեր ու բանաստեղծություններ:

IMG_0400 copy IMG_0407 copy IMG_0425 copy IMG_0473 copy IMG_0501 copy

Ցուցադրել ավելի
Back to top button