Քաղաքական

Ուղղափառ երկրների ՄԽՎ- ում խոսվել է նաեւ Թուրքիայում դավանափոխ հայերի խնդիրների մասին

lenabadeyan

Հունիսի 25-29- ը Վիեննայում տեղի է ունեցել Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովը՝ «Պատմական համայնքները Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում» խորագրով: Աշխատանքին հայկական պատվիրակությունը ոչ միայն մասնակցել է, այլեւ զեկույց է ներկայացրել Թուրքիայում հայկական համայնքի, ինչպես նաեւ դավանափոխ հայերի վիճակի մասին:

Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» ջանքերով Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովին հուշել է՝ պետք է աշխատել միասին: Ավելին՝ հայկական պատվիրակության անդամները հորդորել են քրիստոնյա եւ մահմեդական աշխարհների միջեւ բուֆերային տարածք համարվող Հայաստանին միայնակ չթողնել:

Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովը, ինչպես եւ մյուս պառլամենտական կառույցները, պարտադրանքի լեզվով չի կարող խոսել, խնդիրներին անդրադառնում է պարզապես հայտարարությունների եւ բանաձեւերի տեսքով: Բայց  կառույցի աշխատանքի եւ ընդունած բանաձեւի կարեւորությունը նրանում է, որ այն գրանցված է ՄԱԿ-ում, ուստի կազմակերպության ընդունած բոլոր բանաձեւերն ու որոշումները ուղարկվում են աշխարհի 198 երկրի խորհրդարաններ:

Ինչ վերաբերում է միջազգային այս կառույցում հայկական պատվիրակության հաջորդ գործունեությանն, ապա «Պատմական համայնքները Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում» թեմայի շրջանակներում հայկական պատվիրակությունն ներկայացրել է Թուրքիայում հայկական համայնքի եւ դավանափոխ հայերի վիճակի մասին զեկույց: Հայ պատգամավորներն իրենց հետ տարել են 11 րոպեանոց ֆիլմ, որը հակիրճ ներկայացնում էր հայ համայնքի եւ դավանափոխ հայերի դեպի արմատները վերադառնալու պատմությունը: Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ դեռեւս տարիներ առաջ է սկսվել այս գործընթացը։

Ցուցադրել ավելի
Back to top button