Հասարակություն

Հայերենի, մասնավորապես արեւմտահայերենի ուսուցումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ

Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին մասնակցել են հայոց լեզվի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Գիտաժողովին ներկա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանն այսօր Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ քննարկման գլխավոր թեման եղել է հայոց լեզվի, մասնավորապես արևմտահայերենի ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Քննարկվել է նաեւ արևմտահայերեն գրագրության ծրագիր ստեղծելու գաղափարը:

Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է արևմտահայերենից  արևելահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագրերը (www.translator.am, ISMA լեզվային ծառայությունների համացանցային ծրագիր), որոնց նպատակը սփյուռքահայության համար հայոց լեզվի ուսուցման ու հայրենաճանաչության ապահովումն է:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ ուծացման վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից հնարավորություններ և տեխնոլոգիաներ, որոնք ընկալելի և ընդունելի լինեն նոր սերնդի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button