Հասարակություն
Հայաստանում ռուսական ռազմակայանում հանկարծակի ստուգումներ են սկսվել


Հայաստանում ռուսական ռազմակայանում այսօր սկսվել են հանկարծակի ստուգումներ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
«Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի փոխհրամանատար գեներալ- լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմակայանի զինվորական պատրաստվածության հանկարծակի ստուգման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովն ուսումնասիրելու է Էրեբունիում ավիացիոն հերթապահ ուժերի եո Գյումրիի կայազորի պատրաստվածությունը։
Տագնապի ազդանշանով գործի դրված ստորաբաժանումների գործողություններին հետեւելու են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։