Հասարակություն

Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը չի նվազում

hasmikdilanyan

2013 թ հուլիսի 1-ից Հայաստանի չորս՝  Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու  Սյունիքի մարզերում գործող միգրացիոն տեղեկատվական ու խորհրդատվական կենտրոններն այսօր պաշտոնապես հանձնվել են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը: Միգրացիոն կենտրոնները ստեղծվել են  ԵՄ ֆինանսավորմամբ  «Աջակցություն շրջանառու միգրացիայի և վերաինտերգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ»   կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Վերջին տարիներին կենտրոնները գործել են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության  Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին կից:

Վերջին տարիներին մեր երկրից արտագնա աշխատանքի են ցանկանում մեկhել այնգամ այն մարզերի բնակիչները, որտեղ  զարգացած է գյուղատնտեսությունը: Ավելի պարզ` գյուղացին  կարող է իր առօրյա հոգսերը հոգալ հող մշակելով, սակայն արտագնա աշխատանքն  է  գերադասում։

Նման պատկեր է, օրինակ, Արմավիրի մարզում: Այստեղից էլ գրեթե նույնքան մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, որքան Շիրակից, Լոռիից ու Գեղարքունիքից: Ավանդաբար   արտագնա աշխատանքի մեկնողները հենց այս մարզերից են:

«Մարդը կարիքի մեջ»  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության  միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ իրենց միգրացիոն տեղեկատվական կենտրոնում բավականին մեծ է  պոտենցիալ միգրանտների հոսքը, ովքեր ցանկանում են անպայման ծանոթանալ  ՌԴ միգրացիոն օրենսդրությանը, փաստաթղթերին, որպեսզի  կարողանան մեկնել  Հայաստանից:

«Իհարկե՝ մեկնողների ու վերադարձողների պատկերը փոխվեց   2014թ,  երբ ՌԴ միգրացիոն օրենսդրությունը փոփոխվեց ու  ավելի  խստացվեց»,- ասում է զրուցակիցս։

«Այս պահի դրությամբ մոտ 35 հազար ՀՀ քաղաքացի մուտքի արգելքի տակ չի կարողանում մեկնել Հայաստանից, 170 հազարից ավելին գտնվում է ՌԴ-ում՝ ռիսկի գոտում, և որ պահին լքի երկիրը, այլևս չի կարող մեկնել, որովհետև առնվազն երեք ամսից մինչև տասը տարի նրանց մուտքը կփակվի։ Շատերի մոտ այնքան ժամանակով է խախտումը, որ մինչև տասը տարի կարող են արտաքսման ենթարկվել այդ մարդիկ: Դրա համար այս պահին թիվը  բավականին փոփոխված է»:

Բեժանյանի փոխանցմամբ՝ մեկնողների 77 տոկոսը 18-55 տարեկան տղամարդիկ են,  23  տոկոսը՝ կանայք են, կանանց մեծ մասը հիմնականում մեկնող տղամարդկանց  ընտանիքի անդամներն են: Մեկնողների  շուրջ 20 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, մնացած 80 տոկոսը՝ միջնակարգ կամ միջին մասնագիտական:

Կազմակերպությունը  2013թ հուլիսի 1- ից Հայաստանի չորս՝  Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի ու  Սյունիքի մարզերում   միգրացիոն տեղակատվական ու խորհրդատվական կենտրոններ է ստեղծել: Այստեղ պոտենցիալ ու վերադարձած միգրանտներն իրենց հուզող հարցերի պատասխաններն են ստանում:  277 անձ վերամասնագիտացման դասընթաց է անցել,  151- ը տեղավորվել են աշխատանքի, 17 անձ էլ դրամաշնորհների օգնությամբ սեփական բիզնես ծրագրին է սկսել:

Մարզերում   միգրացիոն տեղակատվական ու խորհրդատվական կենտրոններն այսօր պաշտոնապես հաձնվեցին աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը:  2,5 տարվա ընթացքում չորս մարզերում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոններում  խորհրդատվություն է ստացել   8 հազար քաղաքացի: Մեր երկրից մեկնողները ցանկանում են հակիիճ տեղեկատվություն ստանալ  նախընտրած երկրի մասին, իսկ վերադարձածներն էլ բարձր աշխատավարձով  աշխատանք են փնտրում:

Ցուցադրել ավելի
Back to top button