Հասարակություն

Ադրբեջանը «սեւ ցուցակում» ընդգրկեց նաեւ միլիարդատեր Ստերլիգովին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր «սեւ ցուցակում» է ներառել ռուս գործարար Գերման Ստերլիգովին։ Սա վերջին օրերին երկրորդ դեպքն է։ Մինչ այդ՝ անցանկալի անձանց ցուցակում էր հայտնվել օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել Արցախ այցելելու համար։

Մասնավորապես Ստերլիգովի հետ կապված՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ «ներկա պահին մենք տեղեկություններ ենք ստանում միայն ԶԼՄ- ներից, պաշտոնական խողովակներով մենք տեղեկություն չենք ստացել։ Պաշտոնական խողովակներով  տեղեկութունը հաստատվելուց հետո  կընդունվի վերջնական որոշում»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը։

Back to top button