Տնտեսական

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգն ու գառնեցիների մտահոգությունները

hasmikdilanyan
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ծրագրին: Այն կյանքի է կոչվելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական  կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի  և «Հայհիդրոէներգանախագիծ»  ՓԲԸ — ի օգնությամբ:  Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի հիմնական նպատակը Արարատի մարզի շուրջ 1230 հա հողերի ինքնահոս եղանակով ջրամատակարարման ապահովումն է: Գառնիի բնակչությունը, սակայն,  խիստ անհանգստացած է այս ծրագրի իրագործմամբ:

 

Արարատի մարզի 12 համայնքների բնակիչներն անհամբեր ոռոգման ջրի են սպասում:  Ոռոգման ջուր ստանալու  են  Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի միջոցով,  ծրագրով նախատեսվում է  Ազատ գետի և Գողթ վտակի միախառնման կետից մոտ մեկ կիլոմետր  գլխամաս տեղակայել որտեղից սկիզբ է առնելու՝ շուրջ 28 կմ երկարություն խողովակաշար, որտեղից էլ ջուրը տեղափոխվելու է դեպի Արարատի մարզ: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի հիմնական նպատակը Արարատի մարզի շուրջ 1230 հա հողերի ինքնահոս եղանակով ջրամատակարարման ապահովումն է, որ տնտեսական գնահատմամբ  տարեկան շուրջ մեկ մլն դոլարի օգուտ կարող է ապահովել պետությանն ու գյուղացիներին:

Գառնեցիները, սակայն, մտահոգ են, Ազատ գետը կարող է ցամաքել, գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի  Ջրային տնտեսության  ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ  Մարտիրոս Նալբանդյանը վստահեցնում է՝  վերլուծել են վերջին 60 տարվա հիդրոլոգիական տվյալները, համապատասխան մեթոդոլոգիայի հիման վրա հաշվարկներ են կատարվել, հաստաված է՝ ջուրը կբավականացնի և Քաղցրաշենի ինքնահոս համակարգի գործարկմանը, և Գառնիի բնակիչներին:

«Ջուրը կբավականացնի և քաղցրաշենի ինքնահոս համակարգի գործարկմանը՝ միաժամանակ ապահովելով էկոլոգիական թողքից դեռ մի բան էլ ավել ջրաքանակ գետում: Այսնիքն բնապահպանական տեսանկյունից ըստ նախագծային տվյալների, խնդիրներ չեն կարող ունենալ, քնաի որ պահպանվում է  սահմանված էկոլոգիական թողքը, որևէ վտանգ չի ներկայացնում»:

Գառնեցիների՝ Խոսրովի արգելոցն է տարածքում մտահոգությանը,  Նալբանդյանը  հակադարձում է՝ Բնապահպանական հանրությունը շատ լավ գիտի, որ Ազատ գետը Խոսրովի պետական  արգելոցի սահման է հանդիսանում, ու եթե մենք նայենք գետի հոսքի ուղղությամբ, ապա կտեսնենք, որ արգելոցը գետի ձախ ափին է,  քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի  խողովակաշարը և ենթակառուցվածքները տեղակայված են   աջ ափին: Գետի հոսքերի մասի խոսելիս, բնապահպանության մասնագետը  նշում է՝  ինքնահոս համակարգը գործարկվելու է տարեկան շուրջ 7 ամիս, մնացած ամիսներին գետից վերցվելու է շուրջ 500 լիտր  ջրաքանակը: Այս առումով ևս ռիսկերը պակաս են:

Ազատ գետում մասնագետները  պարբերաբար ջրաչափումներ  են իրականացնում, մինչ այժմ, բոլոր չափումների ընթացքում շատ ավելին է եղել գետի ջուրը,քան    համայնքի բանկիչների աչքաչափն է  իրենց հուշել:

«Տվյալները հուսադրող են. ինչի հիման վրա կարող ենք հստակ ասել, որ հետագայում ջրաքանակի խնդիր Ազատ գետում չի լինի: Այնուամենայնիվ, եթե երաշտային տարիներին ակմ առնաձնահատուկ տարիներին գետում նվազագույն հոսք լինի, նույնիսկ այդ պարագայում գետում միանշանակ պետք է պահպանվի բնապահպանական թողքը, նոր դրանից ավել ջրաքանակները օգտագործվեն Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման համար»:

Իսկ ես տեղեկացնեմ,  որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծը կյանքի է կոչվելու Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով:

Ցուցադրել ավելի
Back to top button