Ռուսաստանն ու Հայաստանը կստորագրեն միջուկային ոլորտում տեղեկատվության փոխանակման համաձայնագիր


Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային վթարի և միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցով օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացրած միջկառավարական համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է Ռուսաստանի արտգործնախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև նախապես մշակվել է հայկական կողմի հետ։
Կառավարությունը «Ռոսատոմ»-ին հրահանգել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ վարել հայկակական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել համաձայնությունը ՌԴ կառավարության անունից:
ՌԴ կառավարության որոշումը երկուշաբթի օրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Լուրը հայտնող «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը նշում է, որ միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում՝՝ միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է: