Միջազգային

Ռուսաստանի նախագահն ու Հունաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կիրակի կայացած հանրաքվեի արդյունքները և ռուս-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: Կրեմլը հայտնել է, որ հեռախոսազրույցը կայացել է հունական կողմի նախաձեռնությամբ:

«Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հունաստանի ժողովրդին երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում»,- BBC-ի հաղորդմամբ՝ հայտնել են Կրեմլից:

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Աթենքը Մոսկվայից ֆինանսական աջակցություն չի խնդրել: Պատասխանբելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Մոսկվան ֆինանսական աջակցություն հայտնի Աթենքին, եթե վարկատուների հետ չհաջողվի համաձայնության գալ, Պեսկովը խորհուրդ է տվել հարցն ուղղել Հունաստանի իշխանություններին:

Վաղը հունական ճգնաժամը արտահերթ գագաթաժողովի ժամանակ քննարկելու են եվրագոտու երկրների ներկայացուցիչները: Աթենքը մտադիր է ներկայացնել նոր առաջարկներ:

Հիշեցնենք, որ կիրակի կայացած հանրաքվեի արդյունքների հայաձայն՝ հույների 61 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել միջազգային վարկատուների առաջարկած պայմաններին, ինչը ավելի է մեծացրել լայնամասշտաբ դեֆոլտի հնարավորությունն ու այդ երկրի դուրս գալը եվրոգոտուց:

Ցուցադրել ավելի
Back to top button