Հասարակություն

Ոստիկանությունը Բաղրամյանից հեռացրեց աղբամանները (լրացված)

լրացված 14.15-ին

lenabadeyan

Բաղրամյան պողոտային երթեւեկությունը վերականգնելու ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 46 քաղաքացու: Ոստիկանության ստորաբաժանումներում պարզվել է, որ բերման ենթարկվածներից 6 եղել են անչափահաս, եւ միանգամից ազատ են արձակվել: Մնացածը նույնպես ազատ կարձակվեն կարգով նախատեսված ժամկետներում: Ոստիկանությունից նշում են, որ նրանցից որեւէ մեկի նկատմամբ չի կազմվի վարչական արձանագրություն: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խոստացել է, որ նրանց բաց կթողնեն կարգով սահմանված ժամկետներում՝ միաժամանակ փոխոստիկանապետը՝ գոհունակություն հայտնելով ոստիկանության կատարած աշխատանքից, դժգոհել է լրգարողներից:

Ի դեպ՝ այսօր 19 00-ին ցուցարարները կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում, որտեղ որոշելու են իրենց հետագա անելիքները, այս մասին լրագրողներին ասել են նախաձռնության անդամները:

Հիշեցնենք, որ այսօր 12.30-ից սկսվել է աղբաման-բարիկադներից Բաղրամյան պողոտան ազատելու գործընթացը: Այն իրականացվել է ոստիկանության եւ «Սանիտեք» ընկերության աշխատակիցների ջանքերով: Աշխատանքներն ուղեկցվել են առանց բախումների, պարզապես հավաքվածները պարբերաբար վանկարկում էին «բարիկադը մերն է», «Հայաստան», «Ամոթ»: Նշենք, որ թե՛ ոստիկանների, թե՛ ցուցարարների թիվն ընթացքում ավելանշում է: Իսկ աղբամանները «ազատագրելու» գործընթացին զուգահեռ ցուցարաները տեղում նոր բարիկադ են ստեղծել՝ փողոցի երթեւեկելի մասը փակելով մի պարաններով: Այս պահին Բաղրամյան պողոտային բարիկադների վերածված բոլոր աղբամանները «Սանիտեք» ընկերության աշխատակիցները տարել են, քանի որ գույքը պատկանում է այդ ընկերությանը: Աղբամանները հեռացնելուց հետո ցուցարարներին դիմել է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Բաղրամյան պողոտայում հավաքվածների հանդեպ չեն կարեռվելու ուժ եւ հատուկ միջոցներ: Փոսոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնիսկ հատուկ ուշադրություն է հրավիրել՝ ոստիկանների մոտ անգամ մահակներ չկան այսօր:

Փոխոստիկանապետը նաեւ լրագրողներին է հորդորել չխոչընդոտել իրենց աշխատանքներին, որ հետո «ավելորդ հայտարարություններ չլինեն»: Ի դեպ, աղբամանները հեռացնելուց հետո ոստիկանները կրկին պատ են կազմել, բայց հենց սկբից «առաջին գիծ» էին բերել կին ոստիկաններին, ցուցվարարներին դա դուր չի եկել, նրանք ոստիկանությունից պահանջել են կին ոստիկաններին հեռացնել առաջին շարքերից: Ոստիկանությունը այդ պահանջը բավարարել է: Ցուցարարներից մեկը մեկ այլ պահանջով էլ դիմել է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Բաղրամյան պողոտայում էր օրինակ «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը. կան նաեւ պատգամավորներ, օրինակ՝ Աժ-ի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ղեկավար Էլինար Վարդանյանը, ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը: Որոշ ժամանակ անց ցուցարարները կրկին նստել են Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մասում: Մի պահ իրավիճակը պողոտայում լարված էր ոստիկանները արագորեն բարձրացբնում են նստածներին, փորձում են քանդել բարիկադի դեր ստանցնած պարանները, որոշ ցուցարաների ձեռքերը կրկին ոլորում են, լրագրողներին հնարավորինս հեռացնում են գործողության վայրից: Առաջարկում ենք լսել, թե ինչպես է բացվում Բաղրամյան պողոտան:

Ոստիկաններին հաջողվեց հավաքվածներին աստիճանաբար հեռացնելով նրանց հետ մղել դեպի մայթեր եւ այս պահին ավտոմեքենաների երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում արդեն վերականգնված է, թեեւ ոստիկանները դեռ շարունակում են մայթերի երկայքով պատ կազմած կանգնել:

Back to top button