Հասարակություն

Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը

aidaavetisyan
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում ազդարարվեց  «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը, որին կմասնակցեն 151 երիտասարդ՝ աշխարհի 17 երկրից:  Ինչպես նախորդ փուլերին, երրորդ փուլին ևս «Արի տուն» ծրագիրն ունի 4 օրյա ճամբար, որը կրկին կկազմակերպվի  Ծաղկաձորում:

 

6 տարվա պատմություն ունեցող «Արի տուն» — ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 5000 հայազգի երիտասարդ  աշխարհի շուրջ  43 երկրից այցելել է հայրենիք: Ծրագիրը հնարավորություններ է ընձեռում  սփյուռքահայ երիտասարդներին ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին:  2015 թվականի ծրագիրը մեկնարկել է հունիսի 14-ից և այսօր արդեն ազդարավեց ծրագրի  երրորդ փուլը, որին կմասնակցի 151 երիտասարդ աշխարհի 17 երկրից:

Ֆրանսիայից ժամանած 14-ամյա Ֆլորա Կարապետյանը շատ  է եղել Հայաստանում, հյուրընկալվել այստեղ բնակվող հարազատների մոտ: Սակայն այս ծրագրին մասնակցլու նպատակը նոր ընկերներ ձեռք բերելն  ու հայրենիքի տեսարժան վայրերին ու հարուստ մշակույթին ծանոթանալն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ, ողջունելով արիտունիցներին, վստահեցրեց, որ հայրենիքում անցկացվող 14 օրերը անջնջելի կլինեն  նրանց մտապատկերից: Սփյուռքահայ երիտասարդների  հսայրենաճանաչությանն  ուղղված  ծրագրի շրջանակներում երիտասարդներին նաև հնարավորություն է ընձեռվում սովորել ոսկեղենիկ հայոց լեզուն, որն օտար ափերում պահպանողներն ու տարածողներըն պետք է լինեն  այս երիտասարդները, ասում է սփյուռքի նախարարը:

«Ես հավատացած եմ, որ ամեն օր նոր բան  եք սովորելու, ամեն օր զարմանալու եք, հիանալու եք, տեսնելու եք: Ես հավատացած եմ, որ դուք ամեն առավոտյան ձեր օրը սկսելով հայոց լեզու սովորելով, պետք է որ 14-րդ օրը բոլոր նրանք, ովքեր լավ չեն խոսում հայերեն, արդեն բավականին շատ հայերեն  սովորած լինեն»:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի մեջ  «Արի տունը» սփյուռքահայ երիտասարդների  սրտում հայրենասիրություն արթնացնելու ուղղությամբ  ունի իր ուրույն  դերն ու նշանակությունը: Իսկ հայոց լեզվի ուսուցմամբ ամեն առավոտները  սկսելով, ստիպում է վերադառնալ  արմատներին:

«Ես ցանկանում եմ, որ Հայաստանում իրականացվող  բազմաթիվ ծրագրերի մեջ այս ծրագիրը չունենա իր ավարտը: «Արի տուն» ծրագրով գան սերունդներ, սպառվի այս ծրագիրը այն ժամանակ, երբ բոլորը վերադարձել են հայրենի տուն, երբ բոլորը տանն են»:

Ցուցադրել ավելի
Back to top button