Մշակույթ

Մանկական հաղորդումներ ունի միայն Հանրային Ռադիոն. Կարինե Տիտանյան

annanazaryan
Մանկական հաղորդումների պակասի ու վտանգավոր մուլտֆիլմերի մասին են այսօր խոսել ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս Կարինե Տիտանյանն ու հոգեբան Աննա Բադալյանը: Նրանք կարևորել են ծնողnերի հետևողականությունն ու ուղղորդումը տարբեր մուլտեր ու հաղորդումներ դիտելու գործում:

Անկախության տարիներից հետո մանկական հաղորդումները լուսանցքում մնացին: Մանուկների համար հեռարձակվող հաղորդումներին փոխարինելու եկան ժամանցային ծրագրերը, մտահոգություն հայտնեց  ՀՊՄՀ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս Կարինե Տիտանյանը, ում համար արդիական է հարցը, թե ինչու են խուսափում հեռուստաընկերությունները մանկական հաղորդումներ ցուցադրել:  Այս համընդհանուր անտարբերության մեջ միակ լուասվոր կետն այս առումով Հանրային ռադիոն է` ըստ Կարինե Տիտանյանի. «Միակ ծիծեռնակը Հանրային ռադիոն է, որ ունի մանկական հաղորդումներ: Ավելի լավ է TV-ներն էլ սարսափազդու  մուլտերի փոխարեն դիտեն օգտակար մանկական հաղորդումներ»:

Հոգեբան Աննա Բադալյանի պարզաբանմամբ, իհարկե անհատի ձևավորման գործում նպաստավոր  են մանկական հաղորդումներն, սակայն մանուկ հասակում տեսողական ընկալումներ կարող են առաջացնել մուլտֆիլմերը:  Հեքիաթը ևս միջոց է երևակայություն ձևավորելու համար, սակայն այդ դեպքում ծնորղները, պետք է հնարավորություն տան երեխաներին նաև վերապատմելու հեքիաթը սեփական պատկերացումներով, այն նաև կզարգացնի խոսքը:

«Ինչ է պետք: Անուղղակի միջոցներով հղկել, ուղղորդել կարելի է նաև համակարգչի միջոցով»:

Կարինե  Տիտանյանը նաև ուշադրություն հրավիրեց հարցին, որ կարևոր է  հաշվի առնել, թե ինչ ազդեցություն են թողնում մուլտֆիլմերը անհատի ձևավորման գործում: Նրանք ընդօրնակում են անհաջող հերոսներին ու նույն տոնով խոսում իրար հետ նաև բակում:

Մուլտերի նշանակության մասին խոսեց նաև հոգեբանը:  Մանուկների սիրած որոշ մուլտֆիլմեր բացասական ազդեցություն են ունենում երեխայի պատկերացումների վրա: Նա հատկապես սիրված մի քանի մուլտեր առանձնացրեց. «Ռենջերները իրենց գույներով ագրեսիա են առաջացնում երեխաների մոտ»:

Անմեղ թվացող փոքրիկների սիրելի «Մաշան ու արջը»  մուլտը նույնպես վնասակար է, սկզբից բավականին հաջող էր, սակայն ընթացքում այն փոփոխության ենթարկվեց ու Մաշան դարձավ կամակոր կերպարը, ինչը վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա:  Անարդարություն է սերմանում Թոմն ու Ջեյրին: Անհաջող հեքիաթների շարքերում են նաև Մոխրոտը, որը պատճառ է դառնում աղջիկների չամուսնանալու և ասպետին սպասելու առումով, անհաջող է նաև Կարմիր գլխարկը, ով միայնակ հայտնվում է անտառում:

Հոգեբանը, իհարկե կտրուկ չի արգելում  նման մուլտֆիլմերի ու հեքիաթների դիտումը, բայց կարևոր է համարում երեխային ճիշտ եզրակացության բերելը:  Նա պետք է իմանա, որ կա վատը և նախընտրի դրականը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button