Հասարակություն

Հայկական ռազմական օդուժը 22 տարեկան է

arminegevorgyan

Հունիսի 26-ին լրացել է ՀՀ ռազմական ավիացիոն ուժերի 22- ամյակը, սակայն այս տարի չի նշվել շուքով, քանի որ  դեռևս չի լրացել դեկտեմբերի ուսումնավարժական թռիչք կատարելու ժամանակ հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի մեկ տարին։ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար Արմեն Ափիկյանն ասում է` կազմավորման 23 տարիների ընթացքում ավիացիան լուրջ ձեռքբերումներ է ունեցել:

1993թ Հայաստանի ամենադժվար տարիներին, երբ երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, կար հոսանքի ու հացի խնդիր,  կազմավորվեց «ռազմական ավիացիան` օդաչուների համառության շնորհիվ»։ Պատերազմի տարիներին հիմնականում տեխնիկան Սովետական Միությունից էր մնացել , կադրերը շատ չէին , բայց այսօր պատկերն այլ է՝  ունենք լավ տեխնիկա և ցանկացած խնդիր օրվա ցանկացած ժամին կարողանում ենք իրականացնել, հավաստաիացնում  են ոլորտի ներկայացուցիչները:

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար Արմեն Ափիկյանի գնահատմամբ` կազմավորման 23 տարիների ընթացքում ավիացիան լուրջ ձեռքբերումներ է ունեցել: «Գնալով շատանում են մեր կադրերը, որովհետև դիմորդներն էլ են այսօր շատ։ Եթե նախկինում մեզ դիմում էին 10 հոգի, հիմա մինչև 30 մարդ է դիմում սովորելու»:

Ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանը  երիտասարդ տարիներին ակամայից հայտնվել է պատերազմական գործողությունների թատերաբեմում ու որոշել դառնալ զինվորական։ Ասում է, որ ցանկանում էր դառնալ նկարիչ,բայց դարձավ օդաչու և հումորով նկատում է,որ օդաչուի մասնագիտության մեջ նույնպես, ռոմանտիզմ կա,քանի որ ռոմանտիկ պետք է լինել թռիչքներ իրականացնելիս:

Նա շեշտում է, որ տարածաշրջանում հայկական ավիացիոն ուժերն իրենց մարտական ոգով եւ կամքով ավելի բարձր մակարդակի վրա են։

Ցուցադրել ավելի
Back to top button