Միջազգային

Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ ռումբ են գցել Բաղդադի վրա

Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ ռումբ են գցել Բաղդադի վրա, զոհվել է 7 խաղաղ բնակիչ: Երկրի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական արտադրության ՍՈՒ-25 –ը Իրաքի մայրաքաղաքի արևելյան հայտվածի վրա ռումբը գցել է տեխնիկական անսարքության պատճառով: Հաղորդվում է, որ ռումբ ընկել է երեք տան վրա:

Անցյալ շաբաթ ևս իրաքյան օդուժը մի քանի անգամ հայտնվել է նման սկանդալային իրավիճակում. Նախօերին Ռամալլա քաղաքում կառավարական զինուժի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է առ նվազն 25 խաղաղ բնակիչներ: Շաբաթ օրը 36 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ զոհվել էին իրաքյան զինուժի՝  Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող Ֆալուջա քաղաքին հասցրած ավիահարվածի հետևանքով:

Ցուցադրել ավելի
Back to top button