Մշակույթ

«Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան՝ Երեւանում

alisagevorgyan
Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի  9-ին և  10-ին  տեղի կունենա  «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացման հեղինակներն են շվեդական արքայական բալետի ու  Բավարիայի պետական բալետի մենապարողների կողմից ստեղծված  «Հզոր զգացմունքներ» պարային խումբը, ինչպես նաև  Հայաստանի պարարավեստի «Բարեկամություն» պետական համույթը: «Արշիլ Գորկի» բալետային ներկայացումն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների շրջանակում: Ներկայացումից առաջ կազմակերպիչներն այսօր հանդիպել են լրագրողների հետ:

 

«Հզոր զգացմունքներ» պարային խումբը  հայկական առաջին  պրոֆեսիոնալ  շրջիկ բալետային խումբն է , որը  ստեղծվել է  Եվրոպական տարբեր  պրոֆեսիոնալ բալետային  խմբերում աշխատող  մի խումբ առաջատար պարողների կողմից: «Եվրոպայում երկար տարիներ աշխատելով և մեծ փորձառություն ձեռք բերելով  տարիներ շարունակ երազել ենք հայրենիքին որևէ կերպ վարձահատույց լինեու մասին: «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման գաղափարը խմորվել է դեռ 2006 թվականաից և վերջապես այն Հայասատնում ներկայացնելու հնարավորությնուն ունենք»,-ասում է «Հզոր զգացմունքներ»  պարային համույթի գեղարվեստական ղեկավար, շվեդական արքայական բալետի  հիմնական մենապարող  Արսեն Մեհրաբյանը:

«Արշիլ Գորկի» մեկ գործողությամբ  բալետային ներկայացման լիբրետտոյի հիմքում 20-րդ դարի  ծագումով հայ  ամերիկացի իմպրեսիոնիստ  Արշիլ Գորկու/Ոստանիկ Ադոյանի/ նամակներն են, որոնք նկարագրում ու պատմում են  հանճարեղ նկարչի ողբերգական կյանքի ու կորուստների մասին:

Կորուստներ, որոնք  անջնջելի հետք են թողել  նկարչի հետագա ողջ կյանքի վրա ու արտահայտվել նրա կտավներում: «Չափազանց հետաքրքիր էր մասնակցել մի ծրագրի, որի ակունքում այսպիսի հզոր բովանդակություն կա. ազգային ու մարդկային մեծ ողբերգություն, որն ամբողջանում է Արշիլ Գորկու կերպարում»,-ասում է Ժնևի մեծ թատրոնի մենապարուհի  Անժելա  Լի Ռեբելոն:

Արտերկրում ստեղծագործական մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները լրագորղների խնդրանքով այսօր անդրադարձան հայկական բալետին ու նրա խնդիրներին: «Եթե արվեստագետն  իր աշխատանքից բացի հարյուրավոր խնդիրներ ունի լուծելու, ապա նրա արվեստը դրանից անպայման կպուժի և շատ առաջ չի գնա»,-ասում է Արսեն Մեհրաբյանը: Տեսակետը կիսում նաև Բավարիայի  պետական բալետի  հիմնական մենապարող  Տիգրան Միքայելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button