Քաղաքական

Անհրաժե՞շտ են սահմանադրական բարեփոխումները, թե՞ ոչ

lusinevasilyan

Որքանո՞վ է հիմնավոր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, որքանո՞վ   համոզիչ է  հանրության համար, ի՞նչ է փոխվել քաղաքական ուժերի դիրքորոշումներում  գործընթացի մեկնարկից մինչ այս պահը. այսօր Մեդիա կենտրոնում քննարկել են այս հարցերը: Տարբեր տեսակետեր են հնչել:  Հիմնական մտահոգությունը, սակայն, վերեբերել է գործընթացի նկատմամբ հանրային անվտսահությանը: Այն, ի դեպ, փաստվել է նաև հետոզոտությամբ: Վերջերս իրականացված ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ գործընթացին չի վստահում հարցվածների ավելի քան կեսը, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն չի տեսնում հարցման մասնակիցների 60 տոկոսը:

1995-ին`նոր Սահմանադրության ընդունում, 2003-ին ՝ սահամանադրական փոփոխությունների տապալաված հանրաքվե, 2005-ին՝  հանարաքվեի նոր ու արդեն հաջողված փորձ, 2015-ին ՝գործող   Սահմանադրությունն արմատապես բարեփոխելու նոր նախաձեռնություն, որը հանրաքվեի անցկացում է խոստանում 2016-ին:

Սա գործող Սահմանադրության պատմության համառոտ տարեգրությունն է: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը,  հիշելով այս տարեթվերը, ասում է,  որ դրանք ժողովրդավարական քննություններ են եղել Հայաստանի համար: «Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանն այդ քննությունը չբռնեց»,- ասում է։

Խոսելով սահմանադրական բարեփոխումների նոր նախաձեռնության մասին՝ Իշխանյանն ամենառանցքայինը համարում է  կառավարման մոդելի փոփոխության առաջարկը, ասում է, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմանկից է, բայց  նաև համոզված է՝  անցումն այդ համակարգին պետք է կատարվի ոչ թե վերևից, այլ ներքից ՝ հանրության ու կուսակցությունների ճնշման արդյունքում:

«Դա պետք է լինի ներքևի ցանկությամբ, հանրության, ընդդիմադիր կուսակցությունների ուժեղ ճնշման արդյունքում, ինչպես եղել է եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Որևէ նման դեպք չեմ հիշում, երբ իշխանությունն իր նախաձեռնությամբ ու ցանկությամբ նվազեցնի իր լիազորությունները: Ես շատ եմ անհանգստանում, որ սահմանադրական այս փոփոխություններով վարկաբեկվի պառլամենտական հանարապետոթւայն իմաստը»:

Իշխանյանը կարծում է, որ հասարակությունը և պետությունը փակուղու մեջ են, քանի որ  գործող Սահմանդրությունը զարգացման հնարավորություններ չի տալիս, իսկ  նոր փոփոխությունների նկատմամբ  հանրային վստահություն չկա:

Որ գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը մեծ չէ,  փաստում են նաև հետազոտության արդյունքները։ APR Group կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել սահամանադրական բարեփոխումների վերաբերյալ՝  փորձելով պարզել հանրության սպասելիքները:  Գործընթացին չի վստահում հարցվածների ավելի քան կեսը, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն չի տեսնում հարցման մասնակիցների 60 տոկոսը:

Գնահատելով փոփոխությունների հնարավոր ազդեցությունը երկրի խնդիրների լուծման վրա՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ ոչինչ չի փոխվի, իսկ 31 տոկոսի կարծիքով ՝ կեսից քիչը կլուծվի:

«Հասարակության մոտ կա անվստահություն գործընթացի հանդեպ, կա ռիսկ, որ  Սահմանադրությունը նախկինների նման չի գործելու»,-  ասում է  APR Group- ի նախագահ Ռուբեն Սարգսյանը։

Այլ դիրքորոշում ունի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի ղեկավարը: Գևորգ Մանուկյանը կարծում է՝ գործող  Սահմանադրությունը պատշաճ կարգավորումների կարիք ունի: Այնքան մեծ կարիք, որ պետք են ոչ թե  փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն: «Մեզ կիսատ-պռատ փոփոխություններ պետք չեն, մեզ պետք է Սահմանադրության պատշաճ կարգավորում: Դրա համար մենք կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է օգտագործել ու պայքարել, որ Սահմանդրությունը պատշաճ կարգավորվի»:

Բոլոր բանախոսները համաձայն են մեկ հարցում ՝ գործող Սահմանադրությունը թերություններ ունի, բայց նոր, անգամ լավ  նախագծի առկայությունը բավարար չէ գործող Մայր օրենք ուենանալու համար: Իսկ որպեսզի Սահմանադրությունը գործող փաստաթուղթ դառնա, միայն իրավական ձևակերպումները բավարար չեն:

Ցուցադրել ավելի
Back to top button