Միջազգային

Ադբեջանի ռազմարդյունաբերական գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող և պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում՝ Բաքվից 120 կմ հեռավորությամբ, պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը,  առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 19 մարդ։

Համաձայն պաշտպանական արդյունաբերության նախարարության տեղեկության՝ տեղի է ունեցել «արտադրական վթար»։ Սկսվել է քննություն։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեկ մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ՝ գործարանում աշխատում է 245 մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button