Հասարակություն

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում,  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական  դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Back to top button