Հասարակություն

Կանցնենք վճռական քայլերի. Դավիթ Սանասարյան

լրացված 16.39-ին
arminegevorgyan
Էլ էներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է, որ շարժումը որոշում է կայացրել «անցնել վճռական քայլերի»: Կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր` ժամը 21:00-ին: «Ունենք բազմավեկտոր պլաններ, սկսելու ենք պլան Ա-ից», — ասաց Սանասարյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել: «Կարևոր փուլ ենք սկսում այսօր։ Ասեմ, որ քայլերը խաղաղ են լինելու»,- ասել է Դավիթ Սանասարյանը:

 

 

Էլեկտրաէներգիայի  սակագնի բարափձրացման ուղղված նստացույցը Բաղրամյան պողոտայում  թևակոխեց երկրոդ փուլ`բավականին լարված շաբաթից հետո: Թվում էր, թե նախորդ կկիրակի`հունիսի 27 –ին  բախումը պետք է տեղի ունենար ցուցարաների ու ոստիկաների միջև, բայց այդ քայլը կանխվեց: Գուցե պատճառը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի կոչն էր, որ ցուցարարներին  հորդորում էր սթափել ու խենթություններ չանել:

Ցուցարարները, կարելի է ասել, սթափվեցին  ու ոստիկապետը նրանց դիմեց ավելի փաղաքշական տոնով.«գժուկներ ու խենթեր»: Առաջարկում են վերհիշել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ շաբաթվա հայտարություններից մի քանի պատառիկներ:

Արդեն երկուշաբթի ցուցարաների թիվը բավականին նվազել էր: Գրեթե բոլորն էլ նկատում էին, որ այն նորարար գաղափարներով երիտասարդները, որոնց մասին գրում էին բոլոր ԶԼՄ -ները, այլևս Բաղրամյան պողոտայում չէին:

Նրանց մի մասը գնացել էր Ազատություն հրապարակ, մյուս մասն էլ տուն: Եվ Բաղրամյանում  մնացել էին շատ քիչ թվով պայքարող երիտասարդներ: Բանն այն է, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը,ով սկսել էր այս շարժումը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունից հետո  հայտարարեց, որ անժամկետ նստացույց է իրակացանում, Ազատության հրապարակում,ու հեռանում է Բաղրամյան պողոտայից: Սակայն նստացույցը տևեց ընդամենը երկու օր, որից հետո նրանք ամբողջ կազմով հանդես եկան ասուլիսով`ասելով որ իրենց պայքարը  թևակոխում է երկրորդ փուլ ու ավարտվում է փողոցային պայքարը:

Նրանց խոսքով՝ Բաղրամյան պողոտան փակ պահելով հարցի լուծում չի լինում: Հայտարարեցին նաև, որ կշարունակեն պայքարել, և եթե աուդիտի արդյունքները չգոհացնեն, խոստանում են կրկին փողոց փակել: «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյան. «Մենք հասկացանք, որ այլ հարթակում պետք է պայքարը սկսենք` միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնի` մեզ պետք են կոնկրետ մասնագետների խորհուրդներ, մեզ պետք էր հասկանալ` այն մանիպուլյացիաները, որ արեց երկրի ղեկավարը, կա՞ կառչելու տեղ, կամ արդյո՞ք սա ուղղակի աբսուրդ էր: Իսկ առանց հանրության օգնության մենք ոչինչ չենք կարող անել»:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարեց, որ կլինի Բաղրամյան պողոտայում, բայց ոչ որպես համակարգողներ, այլ՝ սովորական քաղաքացիներ: Ոստիկանություն էլ անցավ ավելի հանգիստ գործելաոճի: Անգամ հեռացրեց հատուկ միջոցները, ջրցան մեքենաները: Իսկ փողոցը մինչ այս պահի դրությամբ փակ է, որ դեռ պարզ չէ թե երբ այն կբացի:

Երկու օր անց ի հայտ եկան համակարգող խմբի նոր  անդամներ, մասնավորապես ժառանգություն կուսակցության անդամ  Դավիթ Սանասարյանը, ով ստանձնեց հայտարեց շարժման հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը:Վերջինս նշեց որ չնայած պայքարը սկսել են  սոցիալական ֆոնի վրա,անընդհատ ասելով որ սա քաղաքական չէ,բայց այս պահից սկսած այն պետք է դառնա քաղաքական,բայց ոչ կուսակցական:

Դավիթ Սանասարյանը այսօր արդեն հանդես եկավ հայտարարությամբ, ով նշեց, որ շարժումը որոշում է կայացրել «անցնել վճռական քայլերի»: Իսկ կոնկրետ մարտավարությունը կներկայացվի այսօր` ժամը 21:00-ին:

Իսկ մինչ այդ, Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ ունի օպերատիվ տվյալներ, «Իրենց կազմակերպիչներ համարող որոշ անձինք որոշում են կայացրել լարել իրավիճակը, ինքնաբուխ հավաքը վերածել կառավարելի, որոշակի շահերի հետապնդող հավաքի: Իսկ ոմանք էլ պատրաստվում են Բաղրամյան պողոտայում տեղադրել վրաններ, իսկ բարիկադներն էլ  տեղափոխեն Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ»: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան էլ հանդես եկավ մարդասիրական առաջարկով.«Եկեք միասին մաքրենք փողոցը, ոչ մեկիդ մազը չի ծռվի»:

Սակայն ցուցարները տեղի չտվեցին նրանց հորդորներին:

Ցուցադրել ավելի
Back to top button