Միջազգային

Կաթոլիկ եկեղեցին չպետք է «ցմահ հովվապետ» ունենա.Հռոմի պապ

Կաթոլիկ եկեղեցին չպետք է «ցմահ հովվապետ» ունենա. ուրբաթ օրն ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այսպիսով, ըստ Հռոմի պապի, մեծանում է ռիսկը, որ Վատիկանը կնմանվի բռնապետկան երկրի: Ի դեպ, 78-ամյա պապն արդեն ասել էր, որ պատրաստ կլինի լքել պապական աթոռը, եթե զգա, որ առողջական խնդիրների կամ այլ բանի համար չի կարող ղեկավարել 1.2 միլիարդ անդամ ունեցող եկեղեցին:

«Եկեք անկեղծ լինենք, միակը, որին հնարավոր չէ փոխարինել եկեղեցում, դա Սուրբ Հոգին է»,- ասել է Հռոմի պապը՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում 30 հազար կաթոլիկների առջև:

Ցուցադրել ավելի
Back to top button