Տնտեսական

Լուծվող են արդյոք Հայաստանի խնդիրները ԵՏՄ կազմում

hasmikdilanyan
Այս տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Անցած գրեթե յոթ ամիների ընթացքում հայ գործարարները հանդիպեցին բազմաթիվ խնդիրների:  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ նախարար  Արա Նռանյանը հորդորում է  հայ գործարարներին  մանրամասնորեն ուսումնասիրել լայնածավալ փաստաթղթերը, որոշումները, նախատեսված փոփոխություններից տեղյակ լինել: Նռանյանը վստահեցնում է՝  Եվրասիական տնտեսական հանձնժողովի անդամ նախարրաներն  ամեն ինչ  անում են, որ ինտերգումը սահունի լինի:  Նա նաև խոստովանում է՝ «Չպետք է մեզ խաբենք և ասենք, որ Հայաստանը ԵՏՄ կազմում խնդիրներ չունի, սակայն, պետք է հասկանալ դրանք լուծվող են, թե՞ ոչ, ու ամենակարևորը՝ ինչպե՞ս  լուծել այդ խնդիրները»:

 

 

Ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը հեշտ չի եղել անդամ  և ոչ մի երկրի համար: «ԵՏՄ ոչ թե նոր է կայանալու, այլ արդեն կա, ապագան՝ անորոշ չէ, այնպես որ հայկական   լրատվամիջոցներում  հայտնված հոռեսետական հարցադրումներին օրերս Երևանում կազմակերպված «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ հակադարձեց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանը. «ԵՏՄ-ն գալիս է ՄՄ-ից ու  Միասնական տնետսական տարածքից, որի անդամներն են եղել  այդ երեք երկրները: Հետևաբար  մենք ոչ թե պետք է հարց տանք կայանալու է կառույցը, թե՞  ոչ, այլ հասկանանք՝ այդ համակարգից առավելագույնը ՀՀ-ն, Հայաստանի բիզնես միջավայրը, պետական համակարգը ի՞նչ օգուտներ կարող է բերել իր երկրի ու քաղաքացիների համար»:

ԵՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչներից Նռանյանը վստահեցնում է՝ ԵՏՄ-ն նպատակ է հետապնդում՝  միության  ողջ տարածքում ապահովել ապրանքների, ծառայություններիկ, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժ:

Ինտեգրման սզբնական փուլում առաջացող խնդիրները  կոլեգիայի անդամ նախարարը բնական է համարում, ավելին, տեղեկացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրները մոտ երկու տարի ինտեգրման փուլ են անցել:

Նախ,  Հայաստանի անդամակցության առավելությունների մասին,  ավելի առարկայական, Հայաստանի անդամակցած մյուս միավորումներից, միություններից ու ընդհանրապես կառույցներից Եվրասիականը միակն է,.որտեղ  որտեղ յուրաքանչյուր երկրի  պետական մարմնի կողմից տրամադրած   փաստաթուղթը ճանաչվում է մեկ այլ երկրում՝  կրթական, որակի , ծագման հավաստագրեր. «ՀՀ գործարարները կարող են հայկական փաստաթղթերով մուտք գործել ԵՏՄ տարածք, ցավոք սրտի այլ ինտեգրացիոն միավորումները ՀՀ-ին նման արտոնություն չեն տրամադրել»:

ԵՏՄ անդամ երկրներում  հայկական արտադրանքը  հարգանք ու հեղինակություն է վայելում, այստեղ սպառողները սիրով են  գնում  հայկական ապրանքները: Այս հարցում իր մեծ դերն ունի հատկապես  տարիներից մնացած վստահությունը  գյուղոլորտի արտադանքի նկատմամբ՝ «էկոլոգիապես մաքուր ու համեղ» ԵՏՄ անդամ երկրների սպառողների կարծիքն է փոխանցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ նախարար Արա Նռանյանը:

ԵՏՄ-ի կազմում դժվարություններ ունեն անդամ բոլոր 4 երկրներն էլ: Նախորդ տարվա բացասական միտումների պատճառով  քաղաքցիների գնողունակությունն ընկավ, սակայն, ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում, այլ նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում: Պատճառները մի քանիսն են՝  ազգային աժույթի արժեզրում՝ նավթի գների անկում, ինչպես նաև  Ռուսաստանի նկատմամբ  կիրառվող արևմտյան պատժամիջոցների սահմանում:

Տնտեսական բնույթի խնդիրներ էլ կան՝ կառավարություններն  աշխատում են դրանց լուծման ուղղությամբ:  Երկրները միմյանց են փոխանցում տնտեսական քաղաքականությունների համակարգերը: ՀՀ վարել է բաց տնտեսական քաղաքականություն, ԵՏՄ անդամ մյուս երկրները՝ ավելի արդյունաբերական բնույթի քաղաքականություն են վարել, այսօր նրանք գնում են դեպի ավելի բաց տնտեսական համակարգ, իսկ ՀՀ-ն՝ դեպի արդեյունաբերական:

Երկու համակարգերի հանդիպման վայրը  ԵՏՄ է: ՀՀ կառավարությունն ու գործարարները պետք է ուշադիր ուսումնասիրեն ԵՏՀ-ի կողմից հաստատվող  տեխնիկական կանոնակարգերը:  Դրանց նպատակը մեկն է՝  պաշտապնել տեղական արտադրողներին.  «Մենք անպայման պետք է օգտվենք այնպիսի առավելություննրից ինչիպիսին  է  շինարարական ոլորտի ազատականացումը: Մի շարք բնագավառներում արդեն շինարարական ընկերությունները կարող են առանց համապատասխան թույլտվություններ ստանալու ԵՏՄ անդամ երկրներում , գործել այդ երկրների տարածքում: Իսկ մենք գիտենք, որ մեր շինարարական ընկերությունների որակը , հնարավորությունները բավական լավ  են, և համապատասխան մասնագետների պահանջարկը ԵՏՄ-ում կա»:

Արա Նռանյանը  խորհուրդ է տալիս լավատես լինել, հոռետեսությունը խանգարում է իրենց. «Հոռետեսության չափերը այնքան են մեծացել, որ նույնիսկ խանգարում են առօրյան կազմակերպել: Հասկանում ենք  բոլորս էլ պրոբլեմներ կան, բայց եթե սիրում ենք մեր երկիրը, ու պատրաստ ենք ամեն ինչ անել երկրի համար, պետք է հավատանք երկրի ապագային»:

Ցուցադրել ավելի
Back to top button