Հասարակություն

Լողափնյա հանգստի սեզոնը մեկնարկել է. փրկարարների հորդորները

aidaavetisyan
Հանգստի սեզոնի մեկնարկով պայմանավորված մեծանում են լողափնյա գոտիներում հանգստացողների շրջանում փրկարար ծառայության աշխատակիցների կողմից տարվող պրոֆիլակտիկ աշխատանքները։ Ջրային ավազաններում հանգիստն առավել անվտանգ դարձնելու համար, մասնավորապես Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունն անցել է շուրջօրյա հերթապահության ռեժիմի Սեւանի թերակղզում և երեք հանրային լողափերում:

 

 

Հուլիսի մեկից հանրային լողափերը կընդունեն Սևանում իրենց հանգիստը նախընտրողներին: Բնապահպանության նախարարության հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանի տեղեկացմամբ՝ գործում է 11 հանրային լողափ, որից 8-ը նախատեսված է կարճատև հանգստի համար, իսկ երեքը՝ ծառայությունների մատուցմամբ լողափեր են: Ուսումնասիրությունները փաստում են, որ  ազգաբնակչությունը նախապատվությունը տալիս է  ծառայությունների մատուցմամբ  հանրային լողափերին:

Անցյալ տարի 200 հազար մարդ իր հանգիստը կազմակերպել է նմանօրինակ լողափերում: Վերոնշյալ ցուցանիշն էլ  հաշվի առնելով ՝բնապահպանության նախարարի հանձնարարականով այս տարի ևս մեկ հանրային լողափ կստեղծվի, որն իր ծավալներով գործող լողափերից կլինի ամենամեծը:

«Այս տարի մենք արդեն տարածքը գտել ենք, որտեղ ենք մտադիր կազմակերպել հանրային լողափը և մոտ օրերս այդ տարածքի վերաբերյալ կունենանք կառավարության որոշում:  Նոր հանրային լողափը, որը գտնվում է Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում, 9 հեկտար մակերես է ունենալու»:

Աշոտ Ավալյանի դիտարկմամբ՝ ժամանակի սղության պատճառով լողափը հանգստացողներին ամբողջությամբ բարեկարգ չեն կարող հանձնել, սակայն այն կծառայի որպես կարճատև հանգստի գոտի:

Անվճար ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, սանհանգույց, ցնցուղ, փրկարարական  և այլ ծառայություններ հանգստացողներին կտրամադրվեն անվճար: Իսկ մատուցվող ծառայությունները, Աշոտ Ավալյանի վստահեցմամբ, իրենց քանակով ու որակով  գրեթե չեն զիջում մասնավոր լողափերին:

Հանրային լողափերի պատասխանատուի խոսքով էլ՝ այսօրինակ լողափերի թիվը տարեց տարի կավելանա, իսկ դա էլ կբերի նրան, որ  մասնավոր  լողափերի սեփականատերերը կվերանայեն  իրենց գնային քաղաքականությունը: Լողաշրջանի բացման հետ զուգահեռ հուլիսի մեկին  նաև ազդարարվեց  Գեղարքունիքի փրկարարական  վարչության  ջրափրկարարակն ջոկատի աշխատանքների մեկնարկը՝ քաղաքացիների անվտնագությունը կղզում ապահովելու նպատակով: Եվ արդեն հանրային երեք լողափերում ու թերակղզում իրականացվում են  ջրափրկարարական շուրջօրյա ծառայություններ:

Հունիսի 13-ին հայ առաքելական եկեղեցին կտոնի  Քրիստոսի պայծառակերպությունը՝ Վարդավառը, որը մեր քաղաքացիների մեծ մասն տոնում է Սևանի ափին:  ՏԿ եւ ԱԻՆ նախարարի ցուցումով՝ նախորդ տարի անցկացվել է ուժեղացված ծառայություն՝  ներդրվել են փրկարարակն բոլոր ռեսուրսները, ինչը, ըստ  ՏԿ եւ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի, կկատարվի նաև այս տարի: Սակայն, այնուամենայնիվ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը հորդորում է հանսգտացողներին՝ լինել աչալուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button