ՄիջազգայինՏեսանյութ

Թբիլիսիում ռուս երգչուհին ուկրաինական դրոշով է երգել

Ռուս հայտնի ռոք երաժիշտ ու երգչուհի Զեմֆիրան Թբիլիսիում կայացած իր համերգի ժամանակ Ուկրաինայի դրոշն է բարձրացրել, գրում է Ռիան նովոստին։

Նշվում է, որ երգչուհուն Ուկրաինայի դրոշը փոխանցել են դահլիճից: Երգչուհին այն մի քանի անգամ թապահարել է, ապա կապել է միկրոֆոնին եւ շարունակել ելույթը: Դրոշը հայտնվել է երգչուհու ձեռքում «Հետաքրքիր է, ինչպե՞ս ես այնտեղ: Կմտածեմ, որ ամեն ինչ լավ է» երգի ժամանակ (“Интересно, как ты там. Буду думать, что в порядке”):

 

Ցուցադրել ավելի
Back to top button