Մշակույթ

Արցախում է  ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան

Հուլիսի 1-6-ը օպերային երգչուհին վարպետության դասեր է տալու դասական երգեցողության երիտասարդ  կատարողներին: Ինչպես հայտնում են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով  երգչուհին երկրորդ անգամ է Արցախում:

Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել  Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ`դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության  «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում:

Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը:  Առաջին լսումներից  Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել:  Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված   երգիչների մասնակցությամբ:

Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը,  երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը,    Ելենա Յուդինան և  Յանա Սաֆոնովան:

kazarnovs2

kazarnovs1 kazarnovs

Ցուցադրել ավելի
Back to top button