Միջազգային

Այսօր ԱՄՆ-ը նշում է Անկախութան օրը

Այսօր ԱՄՆ-ը նշում է Անկախութան օրը: Հուլիսի 4-ը որպես ազատ և անկախ երկիր ԱՄՆ-ի ծննդյան օր է համարվում։

1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ 13 նահանգի ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց որպես Բրիտանական թագավորությունից անկախ պետություն: Մեծ Բրիտանիայից անկախանալու անհրաժեշտություն կար դեռ 1775 թվականի ապրիլին՝ հանուն Հյուսիսային Ամերիկայի անկախության բռնկված ռազմական գործողություններից հետո: 1870 թվականին ԱՄՆ կոնգրեսը հուլիսի 4-ը հայտարարեց պետական տոն:
Անկախության օրը ԱՄՆ-ի հիմնական պետական տոնն է, որը նշվում է՝ ի նշանավորումն Անկախության հռչակագրի ընդունման:
Ցուցադրել ավելի
Back to top button