Հասարակություն

Աղիքային ինֆեկցիայի պատճառը չբացահայտվեց. Արմեն Պողոսյանի պարզաբանումները

lenabadeyan
Մեկուկես ամիս է անցել, ինչ Արմավիրի մարզում՝ հատկապես մանկահասակ երեխաների շրջանում գրանցվել էր աղիքային ինֆեկցիա: Եղավ նաեւ մահվան դեպք, բայց մինչեւ օրս որեւէ հստակություն, թե որն էր այդ ամենի պատճառը, դեռ չի եղել: Հարուցվել են քրեական գործեր, բայց քանի դեռ դրանք ընթանում են, Արմավիրի մարզի բնակիչները մնում են անտեղյակ: Այդ բացը լրացնելու փորձեր արել է Սպառողների Ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը. այսօր նա ահազանգում է՝ որեւէ ինֆորմացիա, առաջին հայացքից նաեւ անմեղ, նրան չի տրվում ոչ մի գերատեսչությունից:

 

Այս տարվա մայիս-հունիս ամիսներին Արմավիրի մարզի մանկապարտեզներում գրանցված աղիքային ինֆեկցիաների բռնկման, այսպես ասենք, «հետքերով» փորձել է գնալ Սպառողների Ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա բոլոր ջանքերը ապարդյունք են, քանի որ որեւէ հարցապնդման որեւէ գերատեսչությունից նրան չեն պատասխանել:

Արմեն Պողոսյանը պնդում է՝ նույն հարցով գնացել է նաեւ Առողջապահության նախարարություն, բայց ի պաշտոնե՝ որպես սպառողների իրավունքների պաշտպան նրան ոչ մի կերպ չի հաջողվում պազել մի քանի շատ պարզ հարց:

Ի դեպ՝ այն, ինչ պարզ է պաշտոնական լրահոսից հետեւյալն է. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ: Ըստ պաշտոնական հաղոդրագրության՝ մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» եւ «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որեւէ  ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններ չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է: Սպառողների իրավունքների պաշտպանը նաեւ Դատախազությունից է պահանջում հրապարակային աշխատանք:

Ի դեպ՝ Արմեն Պողոսյանը կոնկրետ մեղադրանք ունի, թե սննդի սերտիֆիկացումն իրականացրել են կիսաավազակային կազմակերպություններ, բայց եւ խուսափում է հստակեցումներից, ավելին՝ այդ հարցադրումները նրան զայրացնում են:

Ցուցադրել ավելի
Back to top button