Միջազգային

Վրաստանը Ռուսաստանից 70 մլն եվրո փոխհատուցում է պահանջում

Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով Ռուաստանից 70,32 մլն եվրո է պահանջում որպես 2006 թ. վրացիների զանգվածային արտաքսման փոխհատուցում, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Վրաստանի արդարադատության նախարարությունից հայտնում են, որ փոխհատուցման գումարը որոշելիս իրենք առաջնորդվել են ՄԻԵԴ նախադեպային որոշումներից։

2014- ի հուլիսիս ՄԻԵԴ- ը Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի խախտումներ է արձանագրել։ Փոխհատուցման չափը որոշելու համար դատարանը կողմերին մեկ տարի ժամանակ էր տվել, սակայն, ըստ վրացական կողմի, Ռուսաստանից պատասխան այդպես էլ չի ստացվել։

2006 թ. Վրաստանում ռուսական հետախուզության մի քանի աշխատակիցների ձերբակալությունի հետո, որոնք մեղադրվել են լրտեսության մեջ, Ռուսաստանն սկսել է իր տարածքում առանց վիզայի գտնվող Վրաստանի քաղաքացիներին արտաքսել։ Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության՝ այն ժամանակ արտաքսվել էր 4,5 հազարից ավելի մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button