Հասարակություն

Վազաշեն-Պառավաքար հատվածը շահագործման է հանձնվել

arminegevorgyan
Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար միջպետական ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և բնակչության համար անվտանգ երթևեկելու նպատակով կառուցված ճանապարհը հանձնվել է շահագործման: Վազաշեն-Պառավաքար ճանապարհի այն հատվածը, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից և գտնվում  է ադրբեջանական դիպուկահարների տեսադաշտում`  անվտանգ երթևեկի համար կառուցվել է 150 մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ:

 

 

Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը բոլոր տեսակի մեքենաների համար արդեն  անցանելի ու անվտանգ երթևեկելի է:Կարևոր նշանակություն ունեցող ճանապարահը մի քանի օր է հանաձվելէ շահագործման: Հիշեցնենք՝ այլընտրանքայնին  նոր ճանապարհի կառուցումը անհրաժեշտ էր դարձավ  այն բանից հետո, երբ 2013-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական դիրքերից կրակել էին Վազաշեն-Պառավաքար քաղաքացիական ճանապարհի վրա: Հրաձգության պատճառով Հայաստանի զինված ուժերի 1 զինծառայող էր զոհվել, 3 հոգի վիրավորվել էին:

Որոշումը պաշտոնական ուժ ստացավ 2014 թ փետրվարի վեցին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ: 3.2 կիլոմետր երկարությամբ, 6-7 մ լայնությամբ ճանապարհի շինարարության համար  բյուջեից հատկացվեց  ավելի քան 875 միլիոն դրամ, շինարարությունը  պետք է ավարտվեր դեռևս  2014թ հունիսի 30-ին։ Սակայն մի քանի հանգամանքներ խանգարեցին,նշված ժամկետում ճանապարահի շինարարությունը ավարտին հասցնելու համար:

Ժամկետների մեջ չտեղավորվելու առաջին մեղավորը  շինարարական աշխատանք իրականցնող Իջևանճան շին ընկերությունն էր,  երկրորդ եղանակային վատ պայմանները: Վերջնաժամկետը խախտելու համար Կառավարությունը չեղյալ համարեց պայմանագիրը, նոր կապալառուն գործը ավարտին հասցնելու համար լրացուցիչ 55 միլիոն դրամ պահանջեց։ 2014 թ սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն  աշխատանքներն իրականացրեց «Խաչհար» ՍՊ ընկերությունը և խոստացավ ավարտին հասցնել հոկտեմբերի 30-ին Սակայն եղանակային պայմանների  կտրուկ փոփոխությունը, տեղումների առատությունը թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում,քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում իրականացնել: Այդ պատճառով կապի և տրանսպորտի նախարարություն կողմից որոշում կայացվեց դադարեցենել ճանապարհի կառուցման աշխատանքները:

Կառուցված շրջանցիկ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված  ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումները ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովող ու հենապատ կառուցող շինարարները ամբողջ ժամանակահատվածում աշխատել են վտանգավոր գոտում ադրբեջանական հենակետերին դեմ-դիմաց:

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից  անվտանգ երթևեկի համար կառուցվել է նաև պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ` 150 մ երկարությամբ և 5,5 մ բարձրությամբ:Կառուցված 6 ոլորանները, որոնց լայնությունը 10-12 մ է, հարմարավետ  են դարձնում ճանապարհով գնացող-եկող մեծ բեռնատարների շարժը: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածումճանապարհի երկարությունը կրճատում է 2 կմ: Իսկ նախկին վտանգավոր ճանապարհը այսուհետ կփակվի ու կլինի ոչ երթևեկելի:

Ցուցադրել ավելի
Back to top button