Հասարակություն

Մոսկվայում կիրակի օրը կանցկացվի հայկական Ծիրանի փառատոն

Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության հետ համատեղ առաջիկա հանգստյան օրերին այս երկրի մայրաքաղալում Ծիրանի փառատոն է կազմակերպում, որտեղ կներկայացվի Հայաստանում աճած միրգը։

«Մենք բոլոր հյուրերին հրավիրում ենք համտեսել իսկական հայկական ծիրան, խաղալ շախմատ եւ նարդի, այցելել ժողովրդական արհեստագործական ապրանքների տոնավաճառ եւ վերնիսաժ»,- Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուքանյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Փառատոնը կանցնի «Մուզեոն» արվեստի զբոսայգու տարածքում կիրակի օրը։

Ցուցադրել ավելի
Back to top button