Միջազգային

Հունաստանի վարչապետը կոչ է անում «Ոչ» ասել վարկատուների շանտաժին

Միջազգային վարկատուների հետ համաձայնագրի հարցով հանրաքվեից առաջ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ընտրողներին կոչ է արել մերժել վերջնագրերի եւ շանտաժի լեզուն։

Նրա խոսքով՝ Եվրամիությունում Հունաստանի անդամակցության հարցը չի դրված սեղանին, եւ հույներն ինքնուրույն պետք է որոշեն իրենց ապագան։

Հուլիսի 5- ին նախատեսված հանրաքվեին Հունաստանի քաղաքացիները պետք է որոշեն՝ ընդունե՞լ վարկատուների՝ պարտքային ճգնաժամից դուրս գալու առաջարկները, թե՞ ոչ։

Այսօր AVGI թերթը հրապարակել է հարցման արդյունքները, ըստ որոնց՝ ընտրողների 43 տոկոսը համաձայն է ընդունել պայմանները, 42,5 տոկոսը՝ դեմ, 9 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։

Եվրամիության առաջնորդները նախազգուշացրել են, որ եթե հանրաքվեում մերժվեն առաջարկները, ապա Հունաստանը կլքի եվրագոտին։

Ցուցադրել ավելի
Back to top button