Հասարակություն

Հոսանքի թանկացումը՝ կրկին քննարկումների առանցքում

karenghazaryanlianaeghiazaryan
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, խոսելով ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիաների մասին, շեշտելեն, որ հիացած են երիտասարդների նախաձեռնությամբ եւ, կարծում են, որ լավ բան չեն անում այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են պիտակավորել այդ լավ շարժումը: Նրանք անթույլատրելի են համարել շարժումը քաղաքականացնելու փորձերը: Սոս Գիմիշյանն ու Արշակ Սադոյանը նաեւ տեսակետ են հայտնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծումների վերաբերյալ: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ այսօր հայտարարել է՝ մեզ լավ ժամանակներ չեն սպասվում. ցնցումներ էլի կլինեն: Նման հեռանկարն անընդունելի են համարում գրող — հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ու ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Դիտարկումները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button