Մշակույթ

ՀՀ նախագահը շնորհավորել է Ռազմիկ Դավոյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանին։ «Դուք ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից եք, ում ստեղծագործությունները տարիներ շարունակ ընդունվել և սիրվել են ընթերցողների կողմից, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով և ճանաչում գտել նաև օտարալեզու գրասերների շրջանում»,- այսպես է գնահատել Ռազմիկ Դավոյանի դերը հայ գրականության մեջ հանրապետության նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button