Հասարակություն

Հարստացնե՞լ ալյուրը, թե՞ ոչ. թեժ քննարկումները շարունակվում են

hasmikdilanyanarminegevorgyan
Թեժ քննարկում ՝ ԳԱԱ-ում. ցորենի ալյուրի հարստացման ծրագրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Գիտնականները, սպառողների իրավունքների պաշտպանները շարունակում են մտահոգություններ ներկայացնել: Անգամ բժիշկ գիտնականներն են երկու խմբի բաժանվել: Նրանց մի մասը կողմ է, որ ալյուրը հարստանա երկաթով ու ֆոլաթթվով, մյուս մասը՝ դեմ:

Հատկանշական է,որ մասնակիցների մի մասը դեմ է եղել  քննարկումը ռուսերենով անցկացնելուն: Մասնակիցների մի մասը  միտում է տեսնում՝ վերջին շրջանում հաճախ են Ռուսաստանի Դաշնությունից  հայազագի գիտնականների հրավիրում, որոնք ժամեր շարունակ ռուսերենով ելույթներ են ունենում: Հայ լսարանին էլ ստիպում են ռուսերենով արտահայտվել: Այս անգամ, այսպես ասենք, այդ դերը ստանձնել էր  Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը:  

Նա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում էր՝ առողջապահության նախարարության հրավերով: Քննարկումն այնքան է թեժացել, որ մասնակիցների մի մասը լքել է նիստերի դահլիճն ու հեռացել: Քննարկման ընթացքին մինչև վերջ հետևել է նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button