Հասարակություն

Կարմիր խաչն այցելել է հայ գերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հայտնել է կազմակերպության ադրբեջանական ներկայացուցչության հասարակայւնության հետ կապերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան, այցելությունը կայացել է հունիսի 30-ին։

2014 թավականի դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում գերի ընկած Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Բաքուն նրան ներկայացրել էր որպես դիվերսանտ՝ հայտնելով, թե իբր դեկտեմբերի 26-ին` երեկոյան, ազերիների զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի հետեւանքով զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է։

Արցախի պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար, հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button