Սպորտ

Կարեն Աղամալյան. Բաքվում մեր մարզիկների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք կար

arammanukyan
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը այսօր հանդիպել էր լրագրողներին և ամփոփել Բաքվում կայացած եվրոպական խաղերում հայ բռնցքամարտիկների ելույթները: Կարեն Աղամալյանը նշել է, որ թեև մեր բռնցքամարտիկները մեդալ չնվաճեցին Բաքվում, բայց նրանցից յուրաքանչյուրն էլ պատվախնդիր ելույթ  ունեցավ մի ռինգում, որտեղ բոլորը երկրպագում էին մեր մրցակիցներին:

Կարեն Աղամալյանը նշեց, որ անգամ մեր մրցակիցներն էին նկատել, որ հայ մարզիկների նկատմամբ ակնհայտ կողնակալ մրցավարություն կար:

Կարեն Աղամալյանի խոսքով՝ ինքը չի մտափոխվել, որ հավաքականին ուղեկցել է Բաքու, ավելին, նա Բաքվում ևս մեկ անգամ համոզվել է, որ մեր տղաները պատրաստ են պայքարել ցանկացած իրավիճակում, անգամ մեր թշնամու հողում:

Ցուցադրել ավելի
Back to top button