Հասարակություն

Լեւոն Հայրապետյանի կալանքը երկարացվել մինչեւ սեպտեմբերի 15- ը

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ սեպտեմբերի 15-ը երկրարացրել է «Բաշնեւթի» ունեցվածքին տիրանալու կամ  մսխելու հանցակցության, ինչպես նաեւ հանցագործության արդյունում  խմբի կողմից առավել խոշոր չափի  դրամական միջոցների եւ այլ գույքի օրինականացման մեջ մեղադրվող  գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքը։

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ դատարանը մերժել է Հայրապետյանի փաստաբանների՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Քննիչները խնդրել են երկարացնել կալանքը՝ նշելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ծանոթացել դրա հետ, դատախազն էլ իր հերթին ընդգծել է, որ Հայրապետյանն արտասահմանում ունի անշարժ գույք, երկքաղաքացի է. ունի Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն։

Հայրապետյանի փաստաբանները չեն համաձայնել դատախազի հետ՝ նշելով, որ նա ներկա պահին անձնագիր չունի, ուստի չի կարող թաքնվել։

Հետաքննության վարկածով՝ «Բաշնեւթի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովը Լեւոն Հայրապետյանի հետ մշակել են Բաշկիրիայի վառելիքա- էներգետիկ համակարգի ձեռնարկության բաժնետոմսերի հափշտակելու հանցավոր ծրագիր։ Այս գործով է անցնում նաեւ АФК «Система»- ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը։

Ցուցադրել ավելի
Back to top button