Միջազգային

«ԻՊ» գրոհայինները ոչնչացնում են Պալմիրան

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես են գրոհայինները ոչնչացնում Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի հուշարձանները, հաղորդում է BBC-ն: Իսլամիստները հայտարարում են, որ արձաններն առգրավվել են մաքսանենգից, իսկ մաքսանենգ ապրանքը ոչնչացվել է: Այն պահին, երբ իսլամիստները գրավեցին Պալմիրան, որը, ի դեպ, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, լուրջ մտավախություններ կային այնտեղ եղած հնագույն մշակույթի գանձերի ճակատագրի համար: Գրոհայիններն արդեն մի քանի հնագիտական հուշարձան են ոչնչացրել, ինչը գրոհայինները հեթանոսական տարր են համարել:

Back to top button