Հասարակություն

Թուրքիան սկսել է ամրապնդել Սիրիայի հետ իր սահմանը

Թուրքիան ամրապնդում է Սիրիայի հետ սահմանը, սակայն, մտադրություն չունի մոտ ապագայում ռազմական գործողություններ սկսել այդ երկրում, թուրքական Kanal 7 հեռուստաալիքին  տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Դա ճիշտ է, որ մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք մեր սահմանը: Եթե հակառակ կողմից մեր անվտանգության համար սպառնալիքներ ստեղծվեն, համապատասխան հրաման կտրվի: Բայց ոչ ոք թող չկարծի, թե Թուրքիան կներխուժի Սիրիա վաղը կամ էլ մոտ ապագայում», -ասել է Դավութօղլուն:

Թուրքիան երկյուղում է Սիրիայի հյուսիսում իր սահմանների մոտ քրդական նոր ինքնավարություն ստեղծվելու հավանականությունից, ինչի համար տարբեր պատրվակներով ամեն կերպ ջանում է կասեցնել այդ գործընթացը: Անկարան ավելի վաղ Արեւմուտքից խնդրել էր թույլ տալ իր սահմանին մոտ Սիրիայի տարածքում մինչեւ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել` այնտեղ տեղակայելով իր զինված ուժերի ստորաբաժանումները, ինչին միջազգային հանրությունը չի համաձայնել:

Ցուցադրել ավելի
Back to top button