Հասարակություն

Դեսպան. Նման երիտասարդներ ունենալը բարեբախտություն է

annanazaryan

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ  Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիան արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոեսքով՝  հավանաբար մարի, սակայն այն երևույթը, որին ականատես եղանք, լուրջ վտանգեր է իր մեջ պարունակում, և այն կրկնություն կունենա այլ հարցերի դեմ ընդվզման դեպքում:

Այսօր արդեն երկրորդական պլան են մղվում շարժմանը Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ-ի աջակցության մասին կասկածները: Սակայն, ակցիան ինքնին ներքաղաքական հարց է  համարում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Պայքարի այս մեխանիզմներն այլևս չեն վերանա, համոզված է  արտակարգ և լիազոր դեսպանը:

Կուտակված խնդիրները  շատ են ու հետագայում այս շարժումը շարունակություն կունենա և իշխանությունները  պետք է շատ աչալուրջ լինեն,  ճիշտ չէ հարցը ոստիկանական ուժերի միջոցով լուծելու տարբերակը, քանի որ հունիսի 23-ին տեղի ունեցած գործողությունները Բաղրամյան պողոտայում  հարված էին մեր երկրի միջազգային իմիջին:

Արման Նավասարդյանը  բարեբախտություն համարեց  նման երկիտասարդների երևան գալը,  դեսպանը երկար է մտածել, թե ովքեր են կանգնած նրանց հետևում և կա արդյոք որևէ մեկը կամ որևէ ուժ իրականում:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մատնանշեց այն հիմնական սպառնալիքները, որ կանգնած են մեր երկրի առջև՝ կոռուպցիա, մոնոպոլիա և արտագաղթ. հարկ է լուծում տալ այս հարցերին և ներկա փուլում օգուտներ հավաքել:

Դեսպան Նավասարդյանը ուշադրություն հրավիրեց  որոշ երկրների  քաղաքական գհործիչների դիտարկումների վրա, ըստ որի՝ Հայաստանը կարող է կապող օղակ հանդիսանալ  Ռուսաստանի ու Իրանի միջև, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև:

Ցուցադրել ավելի
Back to top button