Մշակույթ

Գեղամ Գրիգորյանը վերադարձավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

sonahakobyan
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այս պաշտոնում կրկին նշանակվել է օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը: Ներկայացնելով թատրոնի հին և նոր գեղարվեստական ղեկավարին՝ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հույս է հայտնել, որ Գեղամ Գրիգորյանի հետ միասին կվերադառնա նաև թատրոնի նախկին աշխատաոճը, իսկ դերասաններն ավելի մեծ ոգևորությամբ կաշխատեն: Նորանշանակ գեղարվեստական ղեկավարն էլ իր հերթին խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի շնորհալի երիտասարդները անգործության չմատնվեն:

 

Երկարատև բացակայությունից հետո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը վերադառնում է թատրոն: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի ծրագրերն իհարկե բազմաթիվ են և բազմաբովանդակ, մինչ այդ սակայն պետք է աշխատել և հասնել այդ ամենին, քանի որ իր հեռանալուց հ ետո թատրոնում շատ բան է փոխվել և ոչ դեպի դրականը, նկատեց Գեղամ Գրիգորյանը:

Շատ երիտասարդներ այսօր հեռանում են ոչ թե աշխատավարձի ցածր լինելու, այլ գործազրկության պատճառով, նկատեց Գեղամ Գրիգորյանը:

Թե ինչու ինքը տարիներ առաջ հեռացավ թատրոնից և ինչպես համաձայնեց դարձյալ վերադառնալ, Գեղամ Գրիգորյանը չցանկանալով մանրամասնել հեռանալու պատճառները, միայն նշեց, որ ինքը ողորմություն խնդրողներից չէ: Իսկ վերադարձավ, քանի որ ցավում էր թատրոնի համար, որը հասել է Պիոներ պալատի մակարդակի:

Թատրոնին իսկապես գեղարվեստական ղեկավար է պետք և ես շատ ուրախ եմ, որ Գեղամ Գրիգորյանն ընդունեց իմ հրավերը, շնորհավորելով և ողջունելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին, նշեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button