Հասարակություն

Բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ դիպլոմներ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին

aidaavetisyan
Այսօր Երևանի Մայր բուհում հանդիսավորությամբ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին հանձնվեցին բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ դիպլոմներ: Այս տարվա բակալավրները նաև հոբելյարներ են, որովհետև հիշյալ ֆակուլտետն արդեն 15-րդ տարին անընդմեջ համալրում է 4-րդ իշխանության շարքերը և, ըստ ֆակուլտետի դեկան Նաղաշ   Մարտիրոսյանի, բավականին արժանվույն և գնահատելի: Ըստ նրա՝ ֆակուլտետի սաներն այսօր էլ լրատվության և այլատեսակ հաղորդումներում և ռեպորտաժներում աչքի են ընկնում իրենց օպերատիվությամբ, անաչառությամբ և գրագետ խոսքով:

«Այս տարիների ընթացքում մեր լավագույն շրջանավարտները հասցրել են կայանալ ու իշխանազատվել լրատվադաշտում: Տարբեր լրատվամիջոցներում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներն են և ուսանողները, որոնց համար ես հպարտ եմ: Ես գիտեմ, որ գնում եք ռազմադաշտ, որպեսզի քաղաքակիրթ լրագրությունը մեզանում կայանա ու ինքնհաստատվի, որովհետև քաղաքակիրթ, ճշմարիտ, ազնիվ լրագրությունը յուրաքանչյուր երկրի ու պետության քաղաքացիական հասարակության ձևավորմանս կարևորագույն նախադրյալն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button