Միջազգային

Volkswagen-ի գործարանում ռոբոտը մարդ է սպանել

Տերմինատոր. ոչ թե ֆիլմ այլ իրականություն. Volkswagen ընկերության գործարանում 22-ամյա երիտասարդին ճզմել է ռոբոտացված սարքը: Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը, հղում անելով ընկերության ներկայացուցչին, գրում է, որ տեղի ունեցածն աննախադեպ  է ընկերությունում, որտեղ աշխատում է 15 հազար մարդ: Նախնական տեղեկությունների համաձայն, երիտասարդը, հնարավոր է, խախտել է անվտանգության կանոնները՝ մտնելով հատուկ երկաթե վանդակ, որում ռոբոտն էր:

Իր հերթին, The Financial Times-ը գրում է, որ այժմ կրկին աշխատակիցներին հիշեցնում են հին սերնդի ռոբոտների հետ աշխատելու նրբություններն ու լայնորեն սկսում կիրառել նորերին, որոնք ունակ են աշխատել մարդկանց կողքին: Հետաքրքրական մի փաստ, Թվիթերում ռոբոտի մասնակցությամբ ողբերգական պատահարի մասին լուրը տեղադրել է Financial Times-ի թղթակիցը, ում անունը Սառա Կոնոր է, ինչպեսև Տերմինատոր ֆիլմի գլխավոր հերոսուհու անունը:

Ցուցադրել ավելի
Back to top button