Հասարակություն

1389 մրցանակակիր՝ Կենգուրու-2015-ում

sonahakobyan
Կենգուրու  միջազգային մաթեմատիկական մրցույթում այս տարի ունեցել ենք 1389  մրցանակակիր աշակերտներ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: Եվս 4 աշակերտ էլ` արձանագրելով առավելագույն արդյուքներ, արժանացել են գլխավոր մրցանակի, ամփոփելով մրցույթի այս տարվա արդյուքնները ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Նա նաև նշել է, որ Հայաստանն այս տարի առանձնացել է մասնակիցների աննախադեպ մեծ թվով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մրցույթը հասել է իր նպատակին, այն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:

2014-2015 ուսումնական տարին բավականին հարուստ էր միջոցառումներով: Դպրոցները բավականին ակտիվ էին հատկապես առարկայական օլիմպիադաներին աշակերտների մասնակցությամբ, որոնք շատ կարևոր են շնորհալի երեխաներին հայտնաբերելու ու խրախուսելու առումով, ամփոփելով անցնող ուսումնական տարին նշեց ԿԳ նախարարության  հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:  Միջազգային մրցույթներում հանրակրթության վարչության պետը առանձնահատուկ կարևորություն է տալիս նաև Կենգուրու մաթեմաթիկական մրցույթին, որին Հայաստանը արդեն 7-րդ տարին է մասնակցում:

Կենգուրուն տարեց տարի ավելի է սիրվում երեխաների կողմից՝ դառնալով մաթեմատիկական տոն և վերածվելով մանկական կրթական շարժման: Եվ գուցե հենց  դա է պատճառը, որ այս տարի Հայաստանն աչքի է ընկել մասնակիցների աննախատեպ մեծ թվով: Կենգուրուին այս տարի մասնակցել է 3-12-րդ դասարանների 44981 աշակերտ Հայաստանի  և Արցախի 1068 դպրոցներից, ներկայացնելով այս տարվա արդյուքները նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:

Կենգուրուն այս տարի ունի 1389 մրցանակակիր աշակերտ Հայաստանում, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք և արժանացել նաև պատվոգրի: Եվս 4 աշակերտ էլ արձանագրելով առավելագույն արդյուքներ՝ արժանացել են գլխավոր մրցանակի: Նրանք սովորում են 5-րդ, 6-րդ և 10րդ դասարաններում: Գլխավոր մրցանակակիրները՝ խոստովանում են, որ մրցույթի շնորհիվ իրենց առջև նոր դռներ և նոր հնարավորություններ են բացվում: Հիշեցնենք, որ կենգուրուն տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ առաջարկող մրցույթ է, որի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button